Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

202. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

Նույն օրը, <հոկտեմբերի 28, Աբասթուման>

Սիրելի Ֆիլիպ,

Նամակդ տարա, թե փոստը գցեմ, ինձ մի հեռագիր տվին քեզանից, թե՝ «Перевел телеграфно 25, поступай как писал»[1].

Նորից կարդացի այսօրվա ստացած նամակը1-այնտեղ այդ մասին բան չկար։ Նախորդ նամակը կարդացի՝ էլ բան չկար1։ Թե գալու համար է, այդ էլ ոչ քո նամակում կա, ոչ իմումն է եղել։ Վերջիվերջո, ենթադրելով, որ այդ Тячкин-ի հետևյալ կիսամսյակը պիտի լինի, իսկ как писал-ը այն, որ նրան հասանելիքը տամ նրան, մնացածը ես վերցնեմ, ինչպես դրել էիր առաջ, դրա վրա էլ կանգնած եմ այժմ։

Մեկ էլ մտածում եմ, գուցե ուրիշ նամակ ես գրել դեռ չեմ ստացել, որովհետև այժմ փոստը շաբաթը 3 անգամ է գալիս, նամակն այդտեղ ուշանում է։

Ինչևիցե, մի քիչ մութն է, բայց ես սրանից ավելի հավանական բան չգտա բոլոր գրածներիդ մեջ։

Օհանես

203. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

<1902>, հոկտեմբերի 28, <Աբասթուման>

Մյուս փոստին նամակ կգրեմ։ Ես լավ եմ։

  1. Հեռագրով փոխադրել եմ 25, վարվիր ինչպես գրել եմ։