Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մընաս բարով, ուղտ բարեկամ,
տըզզաց ճանճը, ամեն անգամ
քո լավությունն ես կըհիշեմ,
շնորհակալ եմ, մընաս բարին։
—Ընչի՞ համար, խոժոռադեմ
հարցմունք արավ էն վիթխարին։
—Ընչի համա՜ր—ա՛յ զարմանք բան.
նրա համար, որ ինձ այսքան
ցույց տրվիր դու պատիվ ու սեր,
քո ականջում այսքան օրեր
ապրել եմ ես ու տաք կացել…
ասավ տզզան մեր պանդուխտը։
—Ոչ գալըդ եմ ես իմացել,
ոչ գընալըդ, ասավ ուղտը։

Դուք էլ մնաք բարով, բարևներ բոլորին, համբույրներով՝

Քո Օհաննես

208. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման—Թիֆլիս

<1902>, 8 նոյեմբերի, Աբասթուման

Օլյա ջան,

Այս ինչպես բան է, մին ինձ համար մարկա ես ուղարկում, մին էլ քո նամակն ես առանց մարկի ուղարկում։

Երևի արդեն ստացած կլինես Բորժոմից ու Ախալցխայից ուղարկած նամակներ1։

Ռուստեմն էլ քննեց, գտավ որ առողջ եմ։ Դե հիվանդ հո չեմ, որ բժշկվեմ, ինձ հարկավոր է, ինչպես բոլոր բժիշկներն ասում են, հանգստություն և լավ սնունդ։ Սնունդի կողմից, ինչ խոսք, որ մեր տանը շատ ավելի լավ է, քան այստեղ, իսկ հանգիստը—այդ ամեն տեղ կարելի է ունենալ