Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և չունենալ։ Բայց Աբասթումանի օդն ու ջուրը սքանչելի են։ Ամսի վերջին կգամ, արդեն քիչ է մնում2

Ռուստեմն ինձ ասավ, որ Շանթը մինչև իմ գալն է մնալու։ Ասում է՝ մենք չգիտեինք, թե ձեր խոհանոցը չեք բանեցնում, թե չէ չէինք անիր։ Այժմ այս երկու օր է մի քիչ ջարդված եմ ու մրսած։ Հակառակի նման հենց գնալու ժամանակ եղանակը փչացավ։ Այստեղ արդեն ձյուն է նստած, վերջացան իմ զբոսանքները. էլ մեծ ճանապարհից դուրս չեմ կարողանում գնալ։

Նստում եմ տանը, եթե տրամադրություն է լինում, կարդում կամ գրում։ Ի՞նչ է պատճառը, որ «Մշակը» չեկավ, հասցե՞ չես տվել, փողը չե՞ս վճարել, թե ինչպե՞ս է։ Մի ամսով «Նոր դար» եմ գրվել, ուղարկում են։ Ինձ նայող բժշկի կինը այսօր սաստիկ հիվանդ է, իմ տանտիրուհին գնաց։ Կարծեմ հեռագրել են մարդուն՝ Պետերբուրգ3։ Տերտերն4 ստացա՞վ, թե՞ չէ կոնսիստորի փողը—գրել էի։ Ես չէի իմանում, որ Գեորգն ու կինն եկել են, լավ ես արել, որ միշտ բարևել ես։ Այժմ էլ բարևիր։ Շուշանն ինձանից ինչի՞ է նեղացել, զարմանալի է. ես իրենից շատ եմ նամակ գրում5։ Ինչ վերաբերում է օրիորդ Վարդուհուն, ափսոս, որ մին ու մին դրան հռչակել եմ իմ սիմպատիան, ավելի անպիտան սիմպատիա դժվար թե գտնեի ամբողջ Թիֆլիսում։ Բայց զարմանում եմ, որ դու մինչև այժմ չուչխել չես ղարգել նրա համար։ Впрочем[1], այդ քու բանն է։

Մուրաբեն չեմ կերել, իսկի ձեռք էլ չեմ տվել, գուցե լցնեմ, այնպես բերեմ։ Բայց տանձն ու խնձորը այս տարի այնքան վատ է և այնքան թանկ, որ դժվար թե բերեմ, փութը 7-8 ռուբլի։ Իսկ այն խնձորը, որ մենք անցյալ տարի ստացանք, չի ճարվում։ Նրա ղրկողի տանն էի, կինը շատ բարև էր անում, լավ պատիվ տվավ6։ Այն սնդուկում, որ պատկերներ կան, պոստկարտեր կան, որ պատից կպցնում էի, հանիր, թող երեխերքը նամակ գրեն, ղրկեն։

Համբուրում եմ՝ քո Հովհաննես
  1. Ասենք։