Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դրանց խաղերը։ Թե դրանցից շնորհքներ են դուրս գալու և բեմի վրա մնալու, կասկած չունիմ։ Ձեզանից հիշատակ կմնան թատրոնին4։ Ի՞նչպես արիք այն դուրսը մնացած, դժգոհ սիրողների գործը, խոսեցի՞ք հետները, թե չէ։

Շնորհավորում եմ թվաբանական լոտոն5 և հաջողություն եմ ցանկանում դեկադանս պարահանդեսին6։ Հրաշալի միտք է զարդարվեցեք շուշաններով։ Ձեր նամակի հետ Ռուստեմից էլ ստացա, քեֆը լավ է։ Յուզիայի բախտն է, որ զբաղված է վոդևիլով, թե չէ պալատում սիրուն օրիորդներ կան և կարող էր դրամա ստեղծել։

Ձեր Հովհ. Թումանյան

218. ԱՐԻՍՏԱԿԵՍ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ

Աբասթուման — Բորժոմ

<1902>, 13/XI, Արասթուման

Սիրելի Ռուստեմ,

Արդյոք ո՞վ է այդ ֆրանսուհին, որ գալու է այստեղ. եթե նա է, որին ես այդտեղ տեսա կարետում, ոչ թե սենյակ կգտնեմ, այլ իմ սենյակը կտամ իրեն, ես էլ կծառայեմ… մի՞թե ճշմարիտ նա է. մուզաներս հուզվում են արդեն։

Իրիկնապահ է. հենց նոր ստացա նամակդ1, շտապում եմ պատասխանել, որ փոստին հասնի-վաղը գալու է. այստեղ ամեն օր փոստ չկա։ Ես վաղը կհարցնեմ, կիմանամ ու կգրեմ, բայց զարմանալի մարդ ես. մի գրեիր թե, մոտավորապես ի՞նչ պահանջներ կունենա և ինչ կտա, չէ որ ամեն տեսակ տուն ու պահողներ կան։

Доклад–իդ[1] շորշոփն արդեն հասավ այստեղ դրամով և հանդիմանություններով հանդերձ՝ Մարիա Սարկովնայից2։

Գալուս ժամանակ ինձ թվաց, թե վերջին հինգ ռուբլին զուր տեղը խոթեցիր քսակիս մեջ, կարծում էի ավելորդ կլինի,

  1. Զեկուցում: