Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այստեղ ցեխ, ցուրտ ու ձյուն է, Աբասթումանը հանկարծ կորցրեց իր բոլոր հրապուրանքներր, և այժմ ես սենյակիս լուսամուտից նայում եմ ձյունով ծածկված սարալանջերին՝ իմ զբոսավայրերին, ու հիշում եմ աշնան քաղցր օրերը ու այն մենակության խաղաղ ժամերը, անտառի բուրմունքի ու ցնորքների մեջ, արևի տակին։

Մի երկու անգամ փորձեցի այցելել այն տեղերը-բժիշկն արգելեց. մանավանդ Բորժոմից հետո մի քիչ էլ լավ չէի։

Ինչ լավ էիր արել, որ յափնջին ու չուվյակները ղրկել էիր։ Մտածում էի, թե գալու ժամանակ ինչպես կլինի։

Բայց ես քեզ ծիծաղն ասեմ։ Հայտնվեց, որ իմ Тячкин-ը, իմանում ես, լավ կարդա, իմ սիրելի Тячкин-ի կասկածում է իմ և իր կնոջ վրա։ Ես շատ ուշ իմացա՝ այս մի երկու օրս, որ ես ու իմ хозяйка[1] -ն այդքան քնքույշ կապերով ենք կապված։ Այժմ մեր գերդաստանի դրությունը այսպես է, ես ծիծաղում եմ, տիկինը զարմանում է, իսկ Եվան Օսիպովիչը լուրջ Օթելլո է խաղում։ Այնպես որ, մի պաշտոնական գործով պետք է գնար Ախալցխա-հետաձգեց ուրիշ անգամի։

ճշմարիտն ասեմ, մին-մին խղճում եմ. հիվանդ մարդ է։ Այնպես որ առավոտ իրիկուն իմ սենյակումն եմ կաթ կամ թեյ պահանջում, իսկ ճաշին խուսափում եմ իմ սիրուհու հետ խոսելուց կամ մոտիկ նստելուց, մանավանդ, որ սաստիկ կուխնու հոտ է գալիս։

Խեղճը մի շատ աշխատասեր ու պարկեշտ կին է և տանջվում է դժոխային տանջանքներով։

Ռուստեմը վերջին նամակն է ուղարկել այսօր2։ Վոդևիլը վերջացրել է։

Ես քեզ մի լավ նյութ տամ—ոչ ոքի չհայտնես։ Պալատում եղած բոլոր ժամանակը Ռուստեմը աշխատում էր ճաշին համրել, թե քանի տեսակ զակուսկա[2] կա և, այնուամենայնիվ,

  1. Տանտիրուհի։
  2. Խորտիկ։