Այս էջը հաստատված է
Ասում է՝ Մոլլա Նասր Էդդինն էլ գիշերը երազում մի մեշոկ ոսկի տեսավ։ Առավոտը վեր կացավ, ձեռքն ածավ, տեսավ տեղը դատարկ է… Շարունակությունը դու գիտես, թե ինչ ասավ հանգուցյալը։
Հովհաննես
235. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
<1902, դեկտեմբերի երկրորդ կես, Թիֆլիս>
Ֆիլիպ,
Կարո՞ղ ես մի 100 ռուբլի տալ մի քանի ստիպողական տալացուկների և ծախքերի համար։
Հովհաննես
236. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
<1902, դեկտեմբերի երկրորդ կես, Թիֆլիս>
Ֆիլիպ,
Ինձ լավ չեմ զգում. էսօր տոն եմ անելու։ Թե նամակներ կան գրելու, էգուց կգրենք։
Ճաշին արի ինձ մոտ. քեզ դուրեկան բաներ ունենք։ Ռուստեմին էլ ասա՝ թող գա-ճաշին։
Հովհաննես