Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1 9 0 3

240. ՀԵՂԻՆԵ ՄԵԼԻՔ-ՀԱՅԿԱԶՅԱՆԻՆ

Աբասթուման—Լոնդոն

<1903>, հուլիսի 4, Աբասթուման

Թանկագին օր. Հեղինե,

Ինչպես տեսնում եք, նամակս գրում եմ Աբասթումանից: Եվ գիտե՞ք՝ Աբասթուման գալիս ես որքան էի ուրախ, մտածելով, որ Դուք այստեղ կլինեք կամ մի քանի օրից հետո կգաք ու այս խաղաղ հովտում ընկերություն կանենք, կխոսենք «ազգային ցավերի» մասին, գրականությունից, հասարակական գործերից, Ձեր սիրած՝ կանանց հարցից։ Բայց շատ եղավ ցավս, երբ եկա՝ իմացա, որ միայն օգոստոսի սկզբին այստեղ կլինեք1։

Այժմ սպասում ենք Ձեզ, ամեն օր Ձեզ հիշելով։

Գալուս աոաջին օրերը Ձեր բարի մայրը2 ինձ հրավիրեց, հյուրասիրեց իր մոտ, մինչև հարմարավոր տեղ գտնելս։ Հաճախ միասին նարդի ենք խաղում, գնում զբոսանքի։ Ձեզ համար միասին ծաղիկներ էինք քաղել, որ նամակում ղրկեինք, բայց այն ծաղիկները թառամեցին, իսկ նորերը քաղելու համար դժվարություն կա այժմ՝ օրր ցուրտ է ու խոնավ, իսկ ես մի փոքր տկար եմ։ Ինչևիցե, գլխավորն այն է, որ գիտենաք՝ Ձեզ համար ծաղիկներ ենք քաղել։

Ուզում էի երկար նամակ գրել, բայց մի բան որ շուտով գալու եք, այն ժամանակ երկար կխոսենք։ Ձեր խումբն այժմ մեծացել է. նոր անդամներ են ավելացել, և պակասել է