Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ախալցխա թաղեցինք, այժմ գնում ենք տուն։ Խեղճ կինը խելագարի նման էր։ Ինձ խնդրում էին, որ մի բան գրեմ։ Բայց ինչ գրեմ։ Ահա քեզ վախճան։ Այժմ խեղճ մայրը աղջկանը թող արած գերեզմանի համար է լաց լինում, որ կորած է օտարության մեջ։

Այստեղ է տիկին Հրաչյան։ Լավ բարեկամություն ենք անում։ Հետաքրքրական բաներ է պատմում13։

Տերտերից ի՞նչ լուր ունես, ո՞րտեղ է։

Մորդ նամակ եմ գրում, բայց ուզում եմ Օսանի անունով գրեմ, մի բան, որ նա է կարդալու14։ Օսանին հրամայում եմ, որ Մոսոյի հետ պսակվի գոնե, քանի որ Շուլավեր է։

Կասկածում եմ, չլինի թե նամակ ես ղրկում, մոտդ մարկա չի լինում, փողն ես տալի գյուղացիներին, նրանք էլ փողը վերցնում են, նամակը պատռում։ Դրա համար մոտս եղած մի քանի մարկա եմ ղրկում։ Վերջին նամակդ, որ ստացել եմ՝ ամսի 22–ին է գրված15։ Կրկին համբուրում եմ քեզ ու երեխաներին, նանին, քույրերիս, Ռոստոմին, հարսին, բոլորին բարևներ։

Քո Հովհաննես

<Հ. Գ.> Երեխաներին չթողնես մենակ ժայռերի, քարափների գլուխը գնան։ Հետներր գնա։ Իրիկնապահերը ուտելու բան վերցրեք, գնացեք Դդի գլուխը։ Միս եթե չեն մորթում՝ գառն առնել տուր միշտ։

252. ՆվԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Դսեղ

<1903>, օգոստոսի 1, <Աբասթուման>

Նվարդ, քեզանից ես այսպիսի բան չէի սպասում, որ մի ամսում միայն մի նամակ գրես քո հայրիկին։

Нвард Туманян

Ст<анция> Калагеран (Карсская) ж<елезная> д<орога> с<ело>.