Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



255. ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Շուլավեր

<1903>, օգոստոսի 17, Աբասթուման

Նունիկ ջան, ստացել եմ Իգատակից գրածներդ։

Шулаверы
дом Сол. Миракова
Mlle Нвард Туманян

256. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Շուլավեր

<1903, օգոստոսի 20, Աբասթուման>

Ուզում էի նամակ գրել, բայց այնպես եղավ, որ էլ չեմ կարող, վաղը կգրեմ։ Այստեղ սաստիկ ցրտեր են անում։ Մի 5 օրից այդտեղ կլինեմ։ Ուղղակի կգամ։ Ախալցխա չեմ մտնելու, ոչ էլ Թիֆլիս։

Քո Հովհաննես

Мmе Ольге Туманян
Шулаверы
дом С. Миракова

257. ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս-Շուլավեր

<1903, օգոստոսի 24, Թիֆլիս>

Նունիկ ջան,

Մենք լավ ենք, Աշխենն եկել է «Свободная гражданка»[1]

Դու էլ շուտ արի։ Ձեր ուսումն սկսվում է 1-ին։

Համբույրներով՝ հայրիկդ

Mile Нвард Туманян

Шулаверы

  1. Ազատ քաղաքացի: