Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չգիտեմ Текутьев-ը Ձեզ նամակ գրեց, թե՞ չէ. ուզում էր գրել։

Ես շատ լավ եմ. շուտով կգամ, գիրքն էլ, իհարկե, հետս կբերեմ։

Լսեցի, որ Ռուստեմը թողնում է Զեզ գնում է մեծ իշխանուհիների մոտ3։ Այդ ինչ բան է, հրավիրե՞լ են, թե ինչ. երևի չեք մոռանալ նամակում։ Լևոնն էլ գնացել է Բաքու. ուրեմն մնում է անդավաճան Ֆիլիպը։

Արդյոք Մելիք-Հայկազյաններն եկե՞լ են Աբասթումանից, թե՞ չէ։ Եթե օրիորդ Հեղինեն գա Ձեզ մոտ, խնդրեմ ասեցեք հասցեն ղրկի։

Օլյան գրում է, որ շատ ընկճված տրամադրություն եք ունեցել այս անցքերի ազդեցության տակ4։ Երևի նամակում կերևա5, հիրավի, շատ ցավալի բաներ կան, բայց ինչու ընկճվել։

Մենք օրինավոր շատ ճանապարհներ ունենք և շատ բան։ Ով որ չգիտի, Դուք հո գիտեք, թե ինչքան բան կարելի է ստեղծել ու անել։

Ջերմ բարևներով՝
միշտ Ձեր Հ. Թումանյան

Հասցես՝ Шулавер,

17/սեպտ.

262. ԱՐԻՍՏԱԿԵՍ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս–Բորժոմ

<1903, սեպտեմբերի վերջ, Թիֆլիս>

Սիրելի Ռուստեմ,

Հենց այս րոպեին մեքենայի տակից հանել եմ գրքիս առաջին տպագրած թերթը և դրել այս թղթի կտորի տակ ու քեզ գրում եմ։ Քեզ գրում եմ, որ այդպես չի կարելի, ինչպես ինձ մոռացաք դու, Գեորգին և տիկինը1։ Մի նամակ