Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապրելը այնպիսի բանեը են, որ եթե դրանք ենթարկված են ուրիշին, էլ կյանքը ոչ մի խորհուրդ ու քաղցրություն չունի, այլ տանջանք է մի տեսակ ու մարդը՝ ճորտ»։

Ընտանեկան նամակներում շատ են նաև հիշատակությունները՝ կապված երկերի տպագրության համար ստացած պատվերների, գրաքննական դժվարությունների, այլևայլ մարդկանց ու հանդիպումների հետ։ Նամակներում կարևոր տեղեկություններ կան Ստ. Լիսիցյանի ու Լ. Շանթի համագործակցությամբ «Լուսաբեր» դասագրքի պատրաստման, աշխատանքի ընթացքում ծագած դժվարությունների, Հրատարակողթյան պայմանների մասին։ Մի տեղ Թումանյանը գոհունակությամբ է նշում, որ իրենց պատրաստածը հայերեն դասագրքերի շարքում ամենից լավն է։

Երեխաներին բանաստեղծը սկսել է գրել 1902—1903 թթ.։ Նրանց հասունացմանը զուգընթաց, տարիների ընթացքում, բնականաբար, փոխմվել է նամակների բովանդակությունը, ոճը. գողտրիկ, պարզունակ նամակներին փոխարինել է լուրջ թղթակցությունը, սկսել է նրանց հետ խոսել ինչպես հավասարը հավասարի, բացել է հոգին, մտորել, փիլիսոփայել՝ շոշափելով ընտանեկան, կենցաղային, քաղաքական. հասարակական Հարցեր, կիսել է տպավորությունները, կարծիքները։ Նամակներից երևում է, որ բանաստեղծը ցանկացել է ոչ միայն զավակներին տեղյակ պահել փր գործունեության մասին, այլև նրանց ևս մասնակից դարձնել իրեն հուզող հարցերին։

1908 թ. բանաստեղծը նախ ուղևորվել է ռազմավիրական ճանապարհով և ապա մեկնել է Բաքու՝ բանաստեղծությունների նոր ժողովածուի հրատարակության գործով։ Այդ ուղևորությունների միակ աղբյուրը ընտանեկան նամակներն են, մի մասը երկտող, որոնցով ստեղծվում է այդ օրերին ստացած տպավորությունների ընդհանուր պատկերը։ Պարզվում է նաև, որ ռազմավիրական ճանապարհով մեկնելը առնչվել է ռուս գրող-ազգագրագետ Բոգորազ-Տանին (1865 — 1936) ուղեկցելու հետ։

Պետերբուրգից զավակներին ուղարկած նամակները հավաստի աղբյուրներ են բանտարկության ամիսների նրա հոգեվիճակի վերաբերյալ և, արդեն հիշատակված մյուս նյութերի հետ միասին, օգնում են ստեղծելու բանտարկության ու դատավարության գրեթե ամբողջական պատմությունը։

Նույնքան արժեքավոր են պատերազմական վայրերում 1914—1915 թթ. ուղևորություններից, Էջմիածնից ընտանիքին գրած նամակները։ Այս դեպքում էլ դրանք գալիս են լրացնելու և ամբողջացնելու այն տվյալները, որ գտնում ենք այդ ուղևորությունների ընթացքում նրա կատարած գրանցումների ու ծրագրային նշումների մեջ։

1920 թ. սեպտեմբերի 30-ին Աշխենին գրած նամակից ենք իմանում, որ այն ժամանակ, երբ վերսկսվեց թուրքական արշավանքը դեպի Կարս, Իգդիր, Թումանյանը մտադրվել է վերստին մեկնել ռազմաճակատ. «Էսօր