նյութական և առողջական վատ վիճակից, հայտնի է իրեն ըստ ամենայնի օգնել ցանկացող մտերիմների ջանքերի մասին (ՈւՀ 4, 341, 348, 353, 355)։
1902 թ. հոկտեմբերին, երբ հրատարակության էր պատրաստվում «Բանաստեղծությունների» 1903 թ. ժողովածուն, Թումանյանն այդ կապակցությամբ Շանթին գրել է երկու նամակ։ Այնուհետև նամակներ է գրել նույն թվականի նոյեմբերին, դեկտեմբերին, 1903 թ. հոլիսին (երկու նամակ)։ 1902 թ. հոկտեմբերի 11-ի նամակում Թումանյանը կնոջը խոստանում է նամակ գրել Շանթին։ Ճիշտ է, հաճախ են հանդիպում խոստումներ կամ մտադրություններ՝ որեւէ մեկին նամակ գրելու, բայց դրանց հիման վրա դժվար է որոշել՝ գրե՞լ է, թե՞ ոչ։ Օրինակ, 1917 թ. փետրվարի 24-ին Վ. Բրյուսովին ուղարկած հեռագրում Թումանյանը խոստանում է ուղարկել նաև նամակ, սակայն Բրյուսովի արխիվում Թումանյանի գրած որևէ նամակ չկա։
Չի պահպանվել Լոռու, Բորչաչուի գավաոապետ Ն. Ռեգանովին ուղարկած նամակներից մեկը՝ գրված 1905 թ. դեկտեմբերին հայ-թուրքական ընդհարումների ամենաթեժ պահին։ Չպահպանվող նամակների թվում է այդ ընդհարումների, թուրքերի վայրագությունների մասին Թիֆլիսի քաղաքագլուխ Ալ. Խատիսյանին գրածը։ Մեր պրպտումները՝ տեղեկություն իմանալ Վ. Ի. Լենինին հասցեագրած նամակի վերաբերյալ, որի մասին բանաստեղծը գրել է 1920 թ. դեկտեմբերի 18-ի նամակում, արդյունքի չհասցրին։
Ափսոսանքով պետք է նշել հատկապես գրողներին, հասարակական գործիչներին, լրագրողներին և ուրիշ հոգևոր ու մշակութային գործիչներին, ինչպես և մտերիմներին, հարազատներին ուղղած նամակների կորուստը Հովհ. Հովհաննիսյանին, Ս. Շահազիզին, Ավ. Ահարոնյանին, Լեոյին, Զ. Եսայանին, Ար. Երզնկյանին և շատ ուրիշների)։
Ըստ 9-րդ և 10-րդ հատորների նամակներից քաղած նախնական տվյալների՝ կորած է շուրջ 200 նամակ։ Անշուշտ, Թումանյանի ստացած բոլոր նամակների ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունն այդ թիվը դարող է մեծացնել։
Թումանյանի նամակագրական ժառանգության բովանդակած նյութի այս համառոտ ուրվագիծն անգամ համոզում է, թե ինչ անփոխարինելի կարևորսւթյուն ունի նամականին բանաստեղծի կյանքի ու գործի լիակատար պատմությունը ստեղծելու գործում։ Բոլոր առումներով նամակները Ամենայն Հայոց բանաստեղծի գրական վաստակի ուղղակի շարունակությունն ու լրացումն են։