Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(տե՛ս Աղայանին գրած 1893 թ.նոյեմբերի 18-ի նամակը), բայց, չնայած դրան, պակասը, այնուամենայնիվ, լրիվ չի հաղթահարվել: Նույն դիտողությունն արել է և Լեոն՝ պոեմի 1896 թ. հրատարակությունից հետո (ՄՇ, 1896, № 57)։ 1903 թ. երկերի ժողովածուն նախապատրաստելիս հեղինակը կրկին վերամշակել է պոեմը, ձգտելով հատկապես առավել հիմնավորված ու պատճառաբանված ներկայացնել Սաքոյի խելագարությունը (պոեմի ստեղծագործական պատմության այլ մանրամասներ տե՛ս Էդ. Մ. Ջրբաշյան, Թումանյանի պոեմները, Ե., 1986, էջ 113—125, ՍՀ 3, 497—501),

7 «Արև և Լուսին» չափածո ավանդությունը բանաստեղծի աոաջին տպագիր գործն է. հրատարակվել է Ղ.Աղայանի միջնորդությամբ «Աղբյուր» ամսագրում (1890, № 8—9)։ «Աղբյուր-Տարազովիչ» գրելով, բանաստեղծը ակնարկում է երկու պարբերականների նույն խմբագրին՝ Տիգրան Նազարյանցին։

10. ԱՆՈԻՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ

Թիֆլիս-Կամենեց-Պոոոլսկ

(էջ 24)

Օգոստոսի 27

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 270,

Տպագրվել է ԵԺ V, 20—23,

1 Նկատի ունի Ան. Աբովյանի՝ օգոստոսի 12-ին գրած նամակը (ԳԱԹ, Թֆ, № 430),

2 Թումանյանի ստացած նամակների մի մասը (հատկապես 90-ական թթ. սկզբին) համարակալված են. նշված է ստացվելու օրը և կնքված անձնական կնիքով՝ «Հովհաննես Թումանյան-Մամիկոնյան» դրոշմով։ Ահա իմ ~ բերել խոսքերով ակնարկում է ընկերոջ անփութությունը՝ իր գրած նամակների նկատմամբ:

3 Լրիվ վերնագիրը՝ Բառարան 'ի ռուսաց է ՛ի հայ։ Աշխատա– սիրեալ ՛ի Գաբրիէլէ Երեցփոխեանց, Տփխիս, իր 1854 ամի։ Ըստ երևույթին, Թումանյանը կատակով ցույց է տվել բացասական վերաբերմունքը այդ բառարանի նկատմամբ։

4 Նկատի ունի իր, Ան. Աբովյանի և Եգոր Խարազյանի միացյալ ուժերով ժողովածու հրատարակելու մտադրությունը։ Ինքնուրույն երկերից բացի, ժողովածուն պարունակելու էր ժողովրդական բանահյուսության նմուշներ, հատկապես անեկդոտներ։ «Մի մասը արտագրած է «Նոր դարից» խոսքերով Թումանյանը ակնարկում է այդ օրաթերթում անստորագիր հրապարակված իր անեկդոտները «Մեր երկրի կյանքից» վերնադրով։ Այդ թղթակցությունների հեղինակային պատկանելությունը պարգել է Էդ. Ջրբաշյանը