1 Նկատի ունի Ան. Աբովյանի՝ սեպտեմբերի 19-ի նամակը (ԳԱԹ, Թֆ, ց2, № 211),
2 Նկատի ունի իր՝ օգոստոսի 27-ի նամակի վերջին պարբերության մեջ Բեկնազարյանցին, Աղայանին, Պռոշյանին վերաբերող տողերը և Ան. Աբովյանի վիրավորանքի և «նեղսրտության» հետևյալ արտահայտությունն իր նամակում. «Ես քո բանաստեղծությունների վերաբերմամբ միշտ նույնն եմ խորհուրդ տվել, ինչ որ հիմա արել ես (թե առանձին տպելը և թե «Աղբյուրինը»), բայց բանն այն է, որ իմ ասածները հեչ են անց կացել, այժմ զանազան ուսանողներ ու Աղայաններ են մեջտեղը հարկավ, նեղանալու ինչ առիթ կարող եմ ունենալ, քանի որ ես ոչ Աղայան լինելու և ոչ ուսանող լինելու բախտավորություն ունեմ» (ԳԱԲ, Թֆ, ց2, № 211),
3 Խոսքը վերաբերում է՝ ԲՄ II, լույս տեսավ 1892 թ. նոյեմբերին:
4 Տե՛ս № 10 նամակի № 6 ծանոագրոթյունը։
5 Խոսքը վերաբերում է Մկրտիչ Բարխուդարյանին ԲՄ 1 գրքի տպագրության համար ուղարկած դրամին։
6 Մատթէոս, գլուխ Ժբ, 5։
7 Տե՛ս № 15 նամակի № 4 ծանոթագրությունը։
8 Նկատի ունի № 15 նամակը:
9 Խոսքը վերաբերում է Ան. Աբովյանի՝ սեպտեմբերի 19-ի նամակի ոտանավորին (ԳԱԹ, Թֆ, ց2, № 211), որ գրված է Թումանյանի «Ո՜հ, մեղմացնել չես կարող դուն ինձ…» սկզբնատողով բանաստեղծության տպավորության տակ (ՍՀ 1, 64)։
10 Խորեն եպիսկոպոս Նար-պեյի այդ առաջին պատարագը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին։ Ի դեպ՝ Խորեն Նար-պեյը Կովկաս էր ժամանել որպես ներկայացուցիչ Կոստանդնոլպոլսի հայության՝ մեծահարուստ հասարակական գործիչ և բարերար Մկրտիչ Մանասայանի թաղմանը հունիսի 12-ին մասնակցելու համար (ՏԶ, 1390, № 7—8, էջ 110)։
Ինչպես հաղորդում է «Նոր դարը», նրա «քարոզը» տևել է մեկ ժամից ավելի և վերաբերում էր հայ ժողովրդի պահպանության գործում եկեղեցու ունեցած դերին (ՆԴ, 1890, № 143, սեպտեմբերի 25),
11 Այսպիսով, Թումանյանն է թերթին հաղորդել հետևյալ լուրը, «Սրբազան Խորեն Նար-պեյը, որ այս շաբաթ ուղևորվելու էր Կ. Պոլիս, չուղևորվեց։ Ինչպես լսում ենք, անցյալ կիրակվա քարոզը բավական չհամարելով, սրբազանը վանքի ավագ եկեղեցում մտադիր է մի ուրիշ քարոզ խոսել՝ վաղը, կիրակի օրը, սեպտեմբերի 30-ին։ Գուցե և պատարագ անե» (ՆԴ, 1890,№ 147)։
12 Տե՛ս № 10 նամակի № 5 ծանոթագրությունը. ինչպես երևում է այս նամակի աոաջին տպագրության ծանոթագրությունից, ոտանավոր-նամակը հրատարակիչներին դեռևս անհայտ է եղել (ԵԺ V, 27)։