Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/498

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

6 Բանաստեղծի՝ Բագրատ Թումանյանին հոկտեմբերի մոտ 13-ին գրած նամակը չի պահպանվել։ «Դեռ կեսը գդալամանումն է» արտահայտությամբ նամակագիրն ակնարկում է տպագրության պատրաստվող բանաստեղծոլթյունների երկրորդ գիրքը։

7 «Իղձը» Լերմոնտովի «Желание» բանաստեղծության փոխադրությունն է (1889)։

8 Ակնարկում է «Մշակի» և, հատկապես, Արծրունու վերաբերմունքը բանաստեղծների նոր սերնդի նկատմամբ։ «Էս էն արջիցը վախեցածի բանն ա, հա» խոսքերով Թումանյանը, թերևս, հիշեցնում է իր հրապարակած Լոռու առակներից մեկը (տե՛ս № 10 նամակի № 4 ծանոթագրությունը), թե ինչպես աղքատ գյուղացին գիշերը հրացանով կրակում է իր արտը փչացնող արջի վրա ու ինքը փախչում, վախենալով վիրավոր արջի վրեժխնդրությունից, բայց առավոտյան պարզվում է, որ սպանել է իր կալը կալսելու համար հարևանից փոխ առած եզը։

9 Չպարզվեց, թե ինչ ժողովի պետք է մասնակցեր Թումանյանը։

10 Բագրատ Թումանյանի վերոհիշյալ՝ հոկտեմբերի 3-ի նամակում կա հետևյալ նախադասությունը, «…կան մի քանի թույլ ոտանավորներ, իմիջիայլոց, «Սաքոն» գուցե ուսանողներից մեկը քննե» (հնարավոր էի որ բանաստեղծը նկատի ունի այդ «քննությունը»)։

11 Խոսքը վերաբերում է հոգևոր կոնսիստորիայի հոգևորականներին։ Այդ «հիասթափության» առիթով է գրված «Դարձյալ նրանց» ժամանակին անտիպ բանաստեղծությունը, որը հետագայում հայտնաբերվել է «Մուրճի» արխիվում և տպագրվել բանաստեղծությունների գիտական հրատարակության մեջ, ուր սակայն չի որոշվել բանաստեղծության գրության ստույգ ժամանակը (ԵԺ1, 485)։ ՍՀ 1-ում (էջ 557) հավանական է համարվում, որ բանաստեղծությունը գրված լինի 1890 թ. մայիսին՝ իբրև «Չարամիտներին» բանաստեղծության օրգանական շարունակություն։ Կարծում ենք, ավելի ճիշտ կլինի ենթադրել, որ «Դարձյալ նրանցը» գրվել է ԲՄ 1 տպագրությունից հետո՝ 1890 թ. հոկտեմբերին (այդ հաստատում է նաև Բագրատ Թումանյանի 1890 թ. հոկտեմբերի 23-ի նամակը, ՈւՀ 4, 277-278)։

12 Մյուս կողմը~դաստարկապորտ ֆանֆարոննե՞րը. տպագրվում է առաջին անգամ։ Պարբերության վերջում փակագծի մեջ գրվածը անհասկանալի է։

13 Պետք է լինի՝ «…տուք զկայսերն՝ կայսեր, և զԱստուծոյն՝ Աստուծոյ (Մատթեոս, գլուխ ԻԲ, 21):

14 Ստեփանը Կամենեց-Պոդոլսկից մեկնել է մոտ սեպտեմբերի կեսերին, նրա միջոցով ստացած այդ նամակն անհայտ է։

15 Իմ միրքմդ~«այս անուն» — անհասկանալի է։