37. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Ջալալօղլի-Թիֆլիս
(էջ 96)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 31:
Տպագրվում է առաջին անգամ։
1 Համլետը «Զարմանալի է» ասում է Հորացիոյից իր հոր ուրվականի երևալու մասին առաջին անգամ լուրը լսելիս (Համլետ, հինգ արարվածով, հեղինակություն Վիլիամ Շեքսպիրի, թարգմ. Սենեքերիմ Արծրունու, Թիֆլիս, 1889, էջ 20)։
2 Տե՛ս № 32 նամակի № 4 ծանոթագրությունը։
1 8 9 2
38. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ
Թիֆլիս-Էջմիածին
(էջ 99)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում Է ԳԱԹ, Թֆ, № 376։
Տպագրվել է ԵԺ V, 62-63։
1 1892 թ. հունվարին Ա. Ղլտճյանի գրած բացիկը չի պահպանվել։
2 Խոսքը վերաբերում է Մակար կաթողիկոսին հաջորդող նոր կաթողիկոսի ընտրությանը մասնակցող ծխական պատգամավորների առաջադրմանը, անցել էր Գր. Արծրուն ու թեկնածությունը և դա համարվում էր «մշակական» երիտասարդության հաղթանակը։ Վանքի մայր եկեղեցում նույնպես ընտրվել են Արծրունին, Ալեքսանդր Մանթաշյանը, Իսահակ Բուղդանյանը (տե՛ս 40 նամակի № 3 ծանոթագրությունը)։
3 Հիշատակված հոդվածը տպագրվել է՝ ՄՃ, 1892, № 7—8, 9։
4 Դեպքը տեղի է Ունեցել հունվարի 6-ին։ Կամուրջը կառուցվել էր հատկապես ջրօրհնեքի այդ օրվա ծիսակատարության համար։
Այդ օրերին «Մշակի» խմբագրությունը Արծրունու նախաձեռնությամբ կադմակերպում է հանգանակություն զոհվածների ընտանիքներին օգնելու նպատակով։
Ուշագրավ է, որ այդ հանգանակությանը մասնակցել է նաև Թումանյանը, մտածելով 10 ռուբլի (ՄՇ, 1892, №6), երբ ամիսը ստանում էր ընդամենը 16 ռ. 60 կ. աշխատավարձ։
Նամակի «մեզ արդեն քննել են» խոսքերը վերաբերում են կոնսիստորիայի աշխատակիցների հարցաքննությանը։ Հոգևոր կոնսիստորիան էր