2 «Հայր սարկավագը» Տիգրան Բաղդասարյանն է (ապա՝ Թովմա վարդապետ, հետագայում հրաժարվել է կուսակրոնությունից)։
3 Տե՛ս № 45 նամակի № 3 ծանոթագրությունը։
49. ՍԻՄԵՈՆ ՀՈՎՎՅԱՆԻՆ
Թիֆլիս-Բաքու
(էջ 115)
Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 369։
Տպագրվել է Եժ V, 74-75։
1 Արիստակես եպիսկոպոս Սեդրակյանը այդ ժամանակ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի տեսուչն էր, սինոդի անդամ. Թիֆլիս ժամանել է մարտի 23-ին, «առանձին գործերով», ինչպես հաղորդում է «Մուրճը» (1893- № 3)։ Թե ինչ «գործերով»՝ դժվար է կռահել, մանավանդ որ բանաստեղծն այդ հարցին այլևս չի անդրադարձել։ Նույն օրերին «Տարազը» հաղորդել է, որ եպիսկոպոսը «ուղարկված է տ. տեղակալից (կաթողիկոսի տեղակալ Երեմիա եպիսկոպոսից-խմբ.)՝ քաղաքումս զատկական տոներին ներկա գտնվելու և վերջերս ծագած մի քանի հարցերը պարզաբանելու» (ՏԶ, 1893, № 13)։ Հավանական կարելի է համարել, որ բանաստեղծի հետաքրքրությունը անվանի հոգևորականի գալստյան կապակցությամբ առնչվում է Խրիմյան Հայրիկի կաթողիկոս հաստատվելուն, մի բան, որին անհամբեր սպասում էր Թիֆլիսի առաջադեմ երիտասարդությունը (Ար. Սեդրակյանը նույնպես մեծ դեր էր խաղացել Խրիմյան Հայրիկին կաթողիկոս առաջադրելու և ընտրելու գործում, նույնիսկ ինքը լինելով կաթողիկոսական թեկնածու՝ հրաժարվել էր հօգուտ Խրիմ յան Հայրիկի)։
2 1892 թ. դեկտեմբերի 24-ին (№ 147) «Մշակի» խմբագրությունը խոստանում էր Գր. Արծրունու մահից հետո թերթը հրատարակել նույն սկզբունքներով և նույն ուղղությամբ։ Արծրունու կտակով օրաթերթի հրատարակությունը անցնում էր կնոջը՝ Մարիամ Մելիք-Աղամալյանին, որը և պետք է որոշեր, թե ով է լինելու խմբագիր, ապա ներկայացներ կառավարությանը ի հաստատություն։ Մինչև հաջորդ տարվա հունվարի 1-ը թերթը լույս է տեսնում Հովհ. Տեր-Մարկոսյանի խմբագրությամբ, իսկ հոկտեմբերից՝ Ալ. Քալանթարի։
3 Ձեր ասելով՝ բանաստեղծը նկատի ունի նաև սույն նամակում հիշատակված Սեդրակ Բալայանին։ Պահպանվում է Ս. Հովվյանի մարտի 31-ին գրած այս նամակի պատասխանը, որտեղ գրքի մասին նրա կարծիքը չկա։ Ինչ վերաբերում է Ս. Բալայանին՝ նրա նամակն անհայտ է։