ուսումնասիրել գավառի կյանքը։ Այս ճամփորդության արդյունքը «Բորչալվում» ակնարկն է, որը տպագրվեց 1894 թ. «Հորիզոն» հանդեսում։ Այստեղ նա գրել է, «Ես հետաքրքրված ուղեկցում էի քննիչ տեր հորը» (ՍՀ 6, 34)։
52. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Ջալալօղլի-Թիֆլիս
(էջ 118)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 33։
Տպագրվել է ՈԻՀ1, 358-359։
1 Խոսքը վերաբերում է 1892 թ. ամռանը Ջալալօղլում այդ նույն տանն ապրելուն։
2 Այստեղ հիշատակված տերտերը Հովհ. քահ. Մարտիրոսյանն է (տե՛ս նախորդ նամակը)։
3 Վերջին էջի վրա չորս տող անընթեռնելի Հ. գ.: Նույն էջում Հովհ. քահ. Մարտիրոսյանի և նամակում հիշատակված Մկրտիչ Բախշինյանցի ձեռքով այս նամակի մասին կատակ է գրված։
53. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ
Թիֆլիս-Էջմիածին
(էջ 119)
Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 380։
Տպազրվեչ է ԵԺ V, 76։
1 Խոսքը վերաբերում է Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերությանը, որտեղ Թումանյանն աշխատում էր գրասենյակապետի պաշտոնով (մանրամասնությունները տե՛ս № 26 նամակի № 3 և № 40-ի № 1, 2 ծանոթագրություններում)։ Գրքերի հաշիվը ներկայացնելու մասին տե՛ս հաջորդ պաշտոնական գրությունը և ծանոթագրությունը։
54. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱԼԱՆԹԱՐԻՆ
Թիֆլիս-Էջմիածին
(էջ 120)
Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ՊԿՊԱ, ֆ 30, ց1, գ 12, թ 144։
Տպագրվել է ԹԺՀ, 935 և Ա. Ինճիկյան, 318: