Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ էլ թողացին ոչ գլխարկս էլ ա վեր ունեմ, հենց դուրս արին։ Եդնա գլխի են ընկել, որ ղաստի եմ արել, եդունցս ձեն են տալիս, թե որ ուրիշը չգտնենք, էլի դու պետք է. գաս… նոր էլ ինչ. շան տղեք, դուրս արի՛ք, պրծաք14։

Եղիշեն Ուզունլար վարժապետ գնաց. հախ աստծու, շեն օջախ հարսը գնաց, տեսնենք սա էլ կարժանանա նրանց վարժապետափայ ծեծին, թե կզրկվի:

Քո Հովհաննես

<Հ. Գ.> Խնդրեմ ստացեք իմ գլուխս, որ պարապ մնալով նկարեցի քեզ զարմացնելու համար.

Մենակ նկարչություն չեմ սովորել, մեկել օրն էլ մի մետալոֆոն եմ առել, հմի վրեն ածըմ եմ «Հայրենիք սրբազան», «Մեր հայրենիք», «Արիացիր գոնիա» և այլն և այլն։ Դու էլ ես բավական վարժվել թառ ածելումը. ձենը լսում եմ մեմեն։ Էն ըրիգունը, շարժի վախտը ես ասի սիմը կտրեց։ Հասկանըմ ե՞ս մետալոֆոնը ինչ զադ ա, թե չէ, էն ինչ վրեն փետե չաքչով ծընգծընգացնըմ են։ «Կեկել ջան» էլ եմ ածում։

21. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ
Թիֆլիս — Շիրակավան
1890 թ., նոյեմբերի 27, Թիֆլիս
Սիմեոն1 ջան

Գրքերից 30 օրինակ արդեն ուղարկեցի, էլի կուղարկեմ, թե կարողանամ։ Նրանից առաջ բաժանորդներինն էի ուղարկել: Բոլոր բաժանորդներին ուղարկեցի։ Ուղարկեցի և տիկին Կոստանյանցին՝ Էջմիածին։

Էլ ուրիշ բան չէ մնում, միայն գրքի տպագրության համար արած պարտքր վճարել, որից մնում է 120 ռուբլի։ Ինչպես լրագիրների հայտարարություններից կտեսնես, օտարաքաղաքացիք գրքի ճանապարհի ծախսը 10 կոպեկ են վճարում,