Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/568

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

6 Ըստ երևույթին, բանաստեղծը մտադրություն է ունեցել «Օջախի» մասին հոդված կամ ակնարկ գրելու (տե՛ս նամակ 95, ծանոթագրություն, № 3): Այդ է հաստատում նաև մայիսի 30-ի նամակի «Այժմ էլ Սահակ Գավրիլովիչին եմ (Մատինյան—խմբ.) խնդրում, որ «Օջախի» պատմության պատճենն ուղարկի» տողը։ Հոդվածն անհայտ է։

7 Նկատի ունի գրականությանն ու գրողներին ապահովելու՝ «Օջախի» անդամների ջանքերը։

103. ԲԱՔՎԻ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈԻԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ

Թիֆլիս-Բաքու

(էջ 186)

Մարտի 24

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ՊԿՊԱ ֆ 27, ց1, գ 65, թ 1-2։

Տպագրվել է ԵԺ V, 130-131,

1 Բաքվի մարդասիրական ընկերության (տե՛ս նամակ № 77, ծանոթագրություն № 3) խորհրդի նիստը, որտեղ որոշվել է նպաստ հատկացնել գրողներին, տեղի է ունեցել մարտի 23-ին (ԱՐՁ, 1897, № 33)։ Նախքան Թումանյանի՝ այդ պաշտոնական գրության ստանալը, «Մուրճը» տպագրում է և ընկերության խորհրդի ատենադպիր Ա, Գալստյանի կազմած արձանագրության՝ «Գրագետներին օգնելու խնդրին» վերաբերող հոդվածը, և հաղորդում այն մասին, որ «Բաքվի մարդասիրական ընկերության խորհուրդը յուր վերջին նիստերից մեկում վճռել է որդեգրել պ. պ. Ղ. Աղայանի, Շիրվանզադեի և Հովհ. Թումանյանի որդիներից մի-մի հոգի, վճարելով հիշյալ անձերից առաջիններին 300-ական և երրորդին 240 ռուբլի… Սա առաջին դեպքն է,-շարունակում է ամսագիրը,-որ որևէ հայկական ընկերություն նպաստ է տալիս այն մարդոց, որոնց գլխավոր արժանիքը նոցա տաղանդն է ու գրական գործունեությունը։ Եվ ընտրությունը Մարդասիրական ընկերության կողմից, գեթ սկզբի համար, մեզ թվում է հաջող և բնորոշ» (ՄՃ, 1897, № 2-3, էջ 404, 407)։ Ուշագրավ է, որ Արասխանյանը, չնայած իրենց գժտության, գնահատանքի ջերմ խոսքեր է գրում Թումանյանի մասին, չմոռանալով, սակայն, շեշտելու, որ նա (Թումանյանը)… դժվարությամբ է հարմարվում մասնավոր ծառայության պայմաններին (նույն տեղում, էջ 407, ընդգծումը մերն է—խմբ.)։

2 Նույն օրը գրած Թումանյանի այդ անդորրագիրը, Համբ. Մելիքյանի միջոցով 120 ռուբլին ստանալու մասին, տե՛ս ՊԿՊԱ, ֆ 27, ց1, գ 65, թ 16:

3 Թումանյանի՝ Ներսես Աբելյանին ուղղած նամակը, որը գրված պետք է լիներ մարտի սկզբներին, անհայտ է։