ընկերության բացման փաստով, այնինչ հիշյալ ընկերությունը բացվել է 1899 թ. (տարեթիվը ճշտող այլ մանրամասնություններ տե՛ս ստորև՝ ծանոթագրություններ № 1, № 2)։
Տպագրվել է ԵԺ V, 166-167։
1 Կաթողիկոսը երեկ գնաց Էջմիածին խոսքը վերաբերում է Խրիմյան Հայրիկին։ Նամակը թվագրված է մարտի 20. եթե կաթողիկոսը մեկնել է երեկ, ուրեմն ըստ բանաստեղծի՝ մարտի 19-ին. այնինչ՝ մամուլի տվյալներով կաթողիկոսը 1899 թ. Թիֆլիսից նախ Սանահին, ապա՝ Էջմիածին է մեկնել մարտի 25-ին (ՄՇ, 1899, № 56, մարտի 26, ՆԴ, 1899, № 56, մարտի 25)։ Հավանական է, որ նամակը սկսելով մարտի 20-ին, Թումանյանն այն ընդհատել է և շարունակել 26-ին (ինչպես արված է և այլ դեպքերում)։
2 Խոսքը վերաբերում է Կովկասի հայոց բարեգործական ընկերության փակման և Թիֆլիսի հայոց բարեգործական ընկերության ստեղծման պաշտոնական հրամանին, որին Թումանյանը կարող էր տեղյակ լինել մամուլի հաղորդումներից։ Ըստ Կովկասի կառավարչապետ Գոլցինի և ներքին գործերի նախարարի համատեղ կազմած նոր կանոնադրության, բարեգործական ընկերությանը արգելվում էր նպաստել մշակութային գործին։ Այդ մասին Թիֆլիսի ոստիկանապետը պաշտոնական գրությամբ ընկերության խորհրդին հայտնել է 1899 թ. մարտի 11-ին, որից հետո լուրը տպագրվել է մամուլում (ՄՃ, 1899, № 2—3, էջ 341. բարեգործական ընկերության մասին տե՛ս նաև № 77 նամակի № 2 և № 124 նամակի ծանոթագրությունները)։
3 Մեջբերումը կատարված է «Մի՛ որոնիր» բանաստեղծությունից։
4 Հիշատակված Արամը, թերևս, Նազարեթյանն է, որն ապրում էր Բաքվում և նամակագրական կապեր ուներ բանաստեղծի հետ։ Վերջինս նրա միջոցով էր բանակցություններ վարում Բաքվի մարդասիրական ընկերության հետ որդուն՝ Մուշեղին հատկացված նպաստը ստանալու համար. Գ. Դոդոխյանի «Ծիծեռնակի» երկրորդ քառատողի աոաջին և երկրորդ տողերի մեջբերումով Բումանյանը հավանաբար, հիշեցնում է իր սպասելիքը Արամ Նազարեթյանի միջոցով։
5 Նամակի տարեթվի ճշտման համար տարակուսանքի տեղիք է տալիս նամակագրի հասցեն՝ Բեհբության № 50։ Հայտնի է, որ Թոլմանյանն այդ տանը ապրել է 1899 թ. աշնանից (Ն. Թումանյան, 12), բայց կա նաև կնոջ վկայությունը, որ այդ տանը նա ապրել է նախ 4-րդ հարկում (Ելիզավետյան փողոցի № 144 տունը թողնելուց հետո), ապա առանձնանալով բարձրացել է նույն տան 5-րդ հարկը։ Թումանյանի բնակարանների փոփոխությունը ըստ նամակներում նշված հասցեների և կնոջ հիշողությունների հակասում են (ԹԺՀ, 338, 339)։ Տարակուսանք է առաջացնոլմ նաև Ալ. Ծատուրյանին գրած 1899 թ. մայիսի 6-ի հասցեն՝ Ելիզավետյան