Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/585

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիմք ընդունելով Աղայանի՝ 1900—1901 թթ. ուսումնական տարվա ընթացքում Բաքվի դպրոցներում աշխատելը և, քանի որ ուսումնական տարին սկսվում է աշնանից, նամակը թվագրվել է 1900, աշուն։ Այնինչ, Թումանյանի՝ Ղլտճյանին գրած 1900 թ. փետրվարի 19-ի նամակից պարզ երևում է, որ Աղայանն արդեն գտնվում էր Բաքվում։ Թերևս, այս երկու նամակները, ուղղված Նազարեթյանին և Ղլտճյանին, ունենալով գրեթե նույն բովանդակությունը, գրված են նույն օրերին՝ փետրվարին։ Տպագրվել է ԵԺ V, 177-178:

1 Նկատի ունի 1899 թ. հուլիսի 9-ին Յալթայից Ս. Շահազիզի ուղարկած նամակը (ԳԱԹ, Թֆ, № 935), որը բանաստեղծն ստացել է հուլիսի 23-ին Դսեղում (տե՛ս № 110-ի № 2 ծանոթագրությունը և № 121 նամակը)։ Շահազիզի խոստացած գումարն այդ ֆոնդից ստացվել է նույն տարվա նոյեմբերին (տե՛ս Վրթ. Փափազյանի՝ 1900 թ. նոյեմբերի 21-ի նամակը, ԳԱԹ, Թֆ, № 1116):

2 Պետք է ենթադրել, որ այս խմբի մեջ էին Փ. Վարդազարյանը, Ար. Զարգարյանը, Մ. Թումանյանը։ Դրա մի ապացույցը Զարգարյանին գրված շնորհակալական նամակն է (№ 123)։

3 Այղ տեղեկության մասին հիշատակություն կա նաև Թումանյանին Աղայանի դրած 1899 թ. նոյեմբերի 6-ի նամակում, ուր կարդում ենք. «Բաքվից ստացված լուրդ՝ մեր թոշակը շարունակելու մասին ինձ անհավատալի է թվում…» (ԱԵԺ IV, 569)։ Այդ մասին Թումանյանը Աղայանին գրել է իր՝ 1899 թ. հոկտեմբերի 29-ի մեզ անհայտ նամակում։ Փոխելով բարեգործական ընկերությունների կանոնադրությունը, Կովկասի կառավարչապետը արգելել էր հատկապես նպաստել հայ մշակութային գործին (ՄՃ, 1899, № 2-3, էջ 341)։ Աղայանի կասկածն անտեղի չէր։ Դրանից հետո որևէ փաստ չկա, որ Թումանյանը, Աղայանը և Շիրվանզադեն Բաքվի մարդասիրական ընկերությունից ստացած լինեն իրենց զավակների ուսման վարձը:

4 Նկատի ունի Թիֆլիսի Բեհբության փողոցի 50 տանը վարձված 5-րդ հարկի այն բնակարանը, որտեղ ստեղծվեց հայտնի «Վերնատունը»։ Բնակարանը վարձել են 1899 թ. աշնանը (Ն. Թումանյան, 12), Թումանյանի ընտանիքն այդ ժամանակ բաղկացած էր ինը հոգուց:

5 Այդ պատկերազարդ գիրքը լույս չի տեսել, հավանաբար, հրատարակչական ծախսերի համար միջոցներ չունենալու պատճառով։

6 Հիշատակված Գարեգին Ենգիբարյանը (գրաքննադատ) աշխատում էր Բաքվի մեծահարուստ Մկրտիչ Շահգեդանյանի (Շագրդանով) մոտ։ Բանաստեղծը հույս ուներ Ենգիբարյանի և Ա. Նազարեթյանի միջամտությամբ նրանից նյութական օգնություն ստանալ (ԱԵԺ IV, 572)։

7 Ինչպես պարզվում է 1901 թ. մարտի 10-ին Բաքվից Աղայանի գրած նամակից, Ա. Նազարեթյանը բանաստեղծին չի գրել՝ իր բացասական