պատասխանով նրան չվշտացնելու համար։ Նույն նամակից պարզվում է, որ Արամ Նազարեթյանը Աղայանին խոստացել էր Թումանյանին տրվող դրամական օգնությունը շարունակել Բաքվի առևտրական բանկի միջոցով (ԱԵԺ IV, 573)։
126. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ
Թիֆլիս–Բաքու
(էջ 219)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 389:
Տպագրվել է ԵԺ V, 164-166։
1 Հավանաբար, խոսքը վերաբերում է ինժեներ Հովհ. Քաջազնունուն, որն այդ ժամանակ ապրում էր Բաքվում։ Պահպանվում է Քաջազնունու 1900 թ. մայիսի 12-ի նամակը Բաքվից, որով նա խոստանում է Թումանյանին ապրիլ և մայիս ամիսների համար ուղարկել 80 ռ. և մինչև տարվա վերջը շարունակել նպաստը ամսական 40-ական ռուբլի (ԳԱԹ, Թֆ, № 1195)։ Ինչ վերաբերում է «մայրաքաղաքներից մեկն ուղարկելու գործին», դա չի իրականացել։
2 Ղլտճյանի պատասխան նամակն անհայտ է։
127. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Թիֆլիս
(էջ 221)
Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 21 (3): Անթվակիր է. աոաջին հրատարակության ժամանակ թվագրվել է 1901՝ հարցականով. Թումանյանին ուղղած 1899 թ. նոյեմբերի 6-ի նամակում Աղայանը գրում է. «Հանձդ առած պաշտոնը շատ հարմար է, դասերդ նմանապես»։ Այս խոսքերից երևում է, որ դասեր հանձն առնելը նորություն է, համենայն դեպս այդ ուսումնական տարում՝ 1899—1900 թթ. (երբ Թումանյանը հայ գրականություն էր դասավանդում «Ծիածան» աշակերտական ընկերության «մայր խմբին», այդ մասին մանրամասնությունները տե՛ս Մ. Ավետիսյանի հուշերում՝ ԹԺՀ, 171—174)։ Հավանորեն այս նամակն էլ գրվել է 1900 թվականի փետրվարի վերջին։ Սրան Փ. Վարդազարյանը պատասխանել է նույնպես անթվակիր մի գրությամբ, խորհուրդ տալով Թումանյանին՝ իշխ. Մ. Թումանյանի միջոցով դիմել վերջինիս հորը՝ բարեգործական ընկերության նախագահ Մարկոս Դոլուխանյանին, նախապես տալով իր և Ար. Զարգարյանի համաձայնությունը: