Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/590

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

184. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Շուլավեր-Թիֆլիս

(էջ 228)

Սեպտեմբերի 13, 14

Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 8 (ե): Անթվակիր է. առաջին անգամ հրատարակվել է 1900, օգոստոս թվագրությամբ, ճշգրիտ ժամանակը որոշվում է Թիֆլիսի հրատարակչական ընկերության փակման մասին առաջին հաղորդման տպագրությամբ (1900 թ. սեպտեմբերի 12), որից հետո գրվել է սույն նամակը (տե՛ս ստորև № 3 ծանոթագրությունը)։

Տպագրվել է ԵԺ V, 172—176:

1 Փիլ. Վարդազարյանի այդ նամակն անհայտ է։

2 Նկատի ունի իր «նրան» վերնագրված ոտանավորը։

3 Հրատարակչական ընկերության փակման մասին Թումանյանը կարդացել է, հավանաբար, «Մշակի» 1900 թ. սեպտեմբերի 12-ի (№ 170) հետևյալ հաղորդումը. «Օրենսդրական ժողովածուի մեջ հրատարակված է կառավարչական մի կարգադրություն, որով Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերությունը փակվում է»։ Դեկտեմբերի 10-ին կայացել է վերջին ժողովը, որով և ընկերությունը լուծարքի է ենթարկվել։

1909-ին նորից բանակցություններ են սկսվում հրատարակչական ընկերությունը վերաբացելու համար, և դեկտեմբերին նահանգական ատյանը հաստատում է նոր կանոնագրություն։ 1910-ի փետրվարին տեղի է ունենում վերակազմված Հայոց հրատարակչական ընկերության առաջին նիստը, մարտին ընտրվում է վարչություն՝ Ստեփան Լիսիցյանի նախագահությամբ, որին աշնանը փոխարինում է բժիշկ Արիսաակես (Ռոստոմ) Զարգարյանը (հրատարակչական ընկերության մասին տե՛ս № 26 նամակի № 3, № 40 նամակի № 2 ծանոթագրությունները)։

135. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Շուլավեր-Թիֆլիս

(էջ 233)

Սեպտեմբերի 27

Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 7 (ա): Անթվակիր է. առաջին հրատարակիչները տարեթիվը որոշել են 1899. ճշտվում է Ա. Կոլցովի «Раздумье селянина» («Сяду я за стол…») բանաստեղծության թարգմանության և տպագրության փաստով (1900), ինչպես նաև բովանդակությամբ և նախորդ՝ սեպտեմբերի 13, 14-ին գրած նամակի հետ ունեցած կապով։ Այս և հաջորդ նամակների թվագրության