3 «Կանչ» բանաստեղծության առաջին տողն է (1891)։
4 Խոսքը վերաբերում է «Հոգեհան» լեգենդին, որի վերջնական մշակումն ավարտելով 1902-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, տպա գրել է ՄՃ, 1902, № 12։
146. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Ուրավել-Բելի Կլյուչ
(էջ 254)
Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 39։
Անթվակիր է. տարեթիվը որոշվում է նամակի բովանդակությամբ, հուլիսին Ուրավելում գտնվելու փաստով։
1 Օլգա Թումանյանի այդ նամակներն անհայտ են։
2 Բանաստեղծը Ուրավել հասել էր հունիսի 21-ին (տե՛ս 144 նամակի-ծանոթագրությունը), ուրեմն 20 օր է, ոչ թե մեկ ամիս։ Սույն նամակը Թումանյանի այդ թվականի ամռանը կնոջը ուղղած մեզ հայտնի երկրորդ նամակն է. մնացած երեքը՝ գրված հունիսի վերջերին և հուլիսի սկզբներին, անհայտ են:
3 Շուշան Վարդազարյանի նամակն անհայտ է։
4 Շ. Վարդազարյանին Թումանյանի գրած այդ նամակն անհայտ է:
5 «Կըռթ-կըռթ»-ը Վասակ Մադաթյանի մեկ արարվածով վոդևիլն է. ձեռագիր մի օրինակ պահպանվում է Թումանյանի անձնական գրադարանում (ԹԹ, 10/682)։
6 Մի քանի տող հանվում է (խմբ.)։
7 Արեգը բանաստեղծի 8-րդ զավակն է, նրա ծննդյան թվականը համարվել է՝ 1901, նոյեմբերի 27, հիմք ընդունելով Օլգա Թումանյանի ձեռքով կատարված նշումները ընտանեկան ծոցատետրում, որտեղ գրված են բոլոր երեխաների ծննդյան թվականները։ Ինչպես երևում է Արեգի անվան այս և նույն թվականի հուլիսի 30-ի նամակի հիշատակումներից, նա ծնվել է 1900-ի նոյեմբերի 27-ին։ Նույնը հաստատում է Աղայանի՝ Թումանյանին գրած 1900-ի դեկտ. 7-ի նամակը, որտեղ, շնորհավորելով 8-րդ զավակի ծնունդը, առաջարկում է երեխայի անունը դնել Արեգ (ԳԱԹ, Թֆ, № 470)։ Վերևում հիշատակված ծոցատետրում Արեգի ծննդյան տվյալները գրված են հիշողությամբ:
8 Խոսքը վերաբերում է «մի քանի հարյուր մանեթ» օգնություն ստանալուն, թե գործերը տպագրելուն, դժվար է որոշեի համենայն դեպս 1901-ի աշնանը որևէ երկ լույս չի տեսել։