Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/603

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

153. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՑԱՆԻՆ

Ուրավել—Վիձիսի

(էջ 267)

Հուլիսի 30

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՄԹֆ, № 280։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է բանաստեղծի՝ Ուրավելում գտնվելու փաստով։

Տպագրվել է ԵԺ V, 189-190։

1 Պահպանվում է Մ. Թումանյանի՝ օգոստոսի 3-ի նամակը (ԳԱԹ, Թֆ, № 661), որը բանաստեղծի սույն՝ հուլիսի 30-ի նամակի պատասխանն է։

2 Դեպի Թմկաբերդ կատարած այցելության հետ է կապվում հիշյալ լեգենդը պոեմի վերածելու մտահղացումը, որը նա ձեռնարկեց հաջորդ տարվա՝ 1902-ի աշնանը Աբասթումանում։ «Թմկաբերդի առումը» առաջին անգամ տպագրվել է ՄՃ, 1905, № 1, 2-3 «Աշուղի զրույցը» ենթավերնագրով, փոփոխություններից հետո՝ 1908 թ. ԲԲ՝ նույն ենթավերնագրով։ Պոեմի ստեղծագործական պատմության մանրամասնությունները տե՛ս Էդ. Մ. Ջրբաշյան, Թումանյանի պոեմները, 1986, էջ 344-348 և նույն հեղինակի ծանոթագրությունը ՍՀ4, 542-548։

3 Մ. Թումանյանի հիշատակված բաց նամակն անհայտ է։

4 Իր հուլիսի 4-ի նամակում Մ. Թումանյանը գրել է. «Իմ ընտրած նյութը հասարակական մի հարց է, բայց Ձեզ ոչինչ չեմ գրելու մինչև չվերջացնեմ» (ԳԱԹ, Թֆ, № 660)։ Բանաստեղծի «Գրեցե՛ք խնդրում եմ, Ձեր նյութի մասին» խոսքերը վերաբերում են Մ. Թումանյանի այդ տողերին։

154. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Ուրավել—Բելի Կլյուչ

(էջ 269)

Օգոստոսի 3

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ցՅ, № 43։

Անթվակիր է. տարեթիվը որոշվում է այս և նախորդ նամակների բովանդակությամբ։

Տպագրվում է առաջին անգամ։

1 Բանաստեղծի՝ օգոստոսի 2-ի այդ լուսանկարը, թերևս, ԹԹ-ի № 1664 ալբոմի № 3-ն է։

2 Հավանաբար նույն Մադաթ Պետրոսյանն է և կինը, որոնց մասին հիշատակվում է նաև № 148 նամակում։

3 Հիշատակված Օսանը Օսաննա Գիրգիդյանն է, որի հոր՝ Թիֆլիսի Նորաշենի եկեղեցու քահանա Դավիթ Գիրգիդյանի մասին «Նամակ խմբագրության» էր հրապարակել Զաքարիա քահանա Զարդեղյանը (ՄՇ, 1901, № 163, հուլիսի 27)։