Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/617

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1 Նկատի ունի Փիլ․ Վարդազարյանի՝ հուլիսի 31-ի նամակը (ԳԱԹ, Թֆ, № 1020)։

2 Բանաստեղծությունը նվիրված է Փիլ․ Վարդազարյանին։ Առաջին անգամ, մեկ տողի տարբերությամբ, տպագրվել է ԲԹ։

3 «Տրտունջ» բանաստեղծության նախնական տարբերակն է, որ վերամշակել է օգոստոսի 16-ին. առաջին անգամ տպագրվել է ՄՃ 1904, № 9 (տե՛ս ՍՀ 1, 197, 472, 604)։

172. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Բելի Կլյուչ-Դիլիջան

(էջ 299)

Օգոստոսի 14

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՄԹֆ, № 282ա, Անթվակիր է. տարեթիվը որոշվում է Բելի Կլյուչում բանաստեղծի գտնվելու փաստով։

Տպագրվել է ԵԺ V, 210-211։

1 Մ. Թումանյանի այդ նամակն անհայտ է։

2 Տե՛ս № 169 նամակի № 1 ծանոթագրություն:

3 Տե՛ս № 169 նամակի № 5 ծանոթագրությունը։ «Մարդավարի լինեն» գրելով, հավանաբար, նկատի ունի, հոնորարը։

173. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Բելի Կլյուչ-Թիֆլիս

(էջ 300)

Օգոստոսի 23

Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 10(ե)։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է Բելի Կլյուչում բանաստեղծի գտնվելու փաստով, ինչպես նաև Թումանյանին Վարդազարյանի դրած 1902 թ. օգոստոսի 22-ի նամակով (ԳԱԲ, Բֆ, № 454 (3), որի պատասխանն այս նամակն է։

Տպագրվել է ԵԺ V, 212-214:

1 «Ո՜վ մարգարե, հոգիս…» Համլետի բառերն են հոր ուրվականի հետ խոսելիս (տե՛ս Շեքսպիր, Համլետ, 1894, արարված առաջին, տեսարան հինգերորդ, էջ 46)։

2 Վանքի եկեղեցին գտնվում էր Թիֆլիսի Большая ванкская փողոցում, այնտեղ էր տեղավորված հայոց հոգևոր առաջնորդարանը, կոնսիստորիան, որտեղ գրանցվում էին ծնունդ, ամուսնություն, մահ։ Այժմ Վանքը գոյություն չունի, դրա տեղում կառուցված է զպրոց, իսկ փողոցը չկա։ Պահպանվում է եկեղեցու միայն զանգակատունը։