Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/622

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս տվյալներով կարելի է ենթադրել, որ սույն նամակը գրված է սեպտեմբերի մոտ 20-22-ին։ Տպագրվել է ՈւՀ2, 422-423։

1 Եթե հավանական է, որ այս նամակը գրվել է ամենաուշը սեպտ. 22-ին, ուրեմն այդ ոտանավորների շարքը պետք է դասել նաև Վարյա Խանդամիրյանին հղված սեպտ. 25–ի նամակի բանաստեղծությունը՝ դըրված երեք օր առաջ՝ 22-ին։

2 Ուզում է ասել, որ նամակ է գրելու Շուշանին (նամակն անհայտ է)։

3 Այս խոսքերից երևում է, որ նախքան սույն նամակը, Վարդազարյանի հարազատների Աբասթումանից մեկնելուց հետո Թումանյանը (մոտ 17-ին) Վարդազարյանին դրել է ևս մեկ նամակ (անհայտ)։

4 Այդ «մտքերը» եղել են կամ վերը հիշված սեպտեմբերի 17-ի անհայտ նամակում, կամ սույն նամակի կորած էջերում։

5 Նամակի առաջին հրատարակության ծանոթագրության մեջ թյուրիմացաբար գրված է, թե նամակն անավարտ է (տե՛ս ՈւՀ 2, 459). պարզապես նամակը ստորագրված է ոչ սովորականի պես (պակասավոր է, ինչպես ասվեց, սկիզբը)։

185. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբսաթուսման-Թիֆլիս

(էջ 314)

Սեպտեմբերի 25

Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 52։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է բովանդակությամբ և բանաստեղծի Աբասթումանում գտնվելու փաստով։

Տպագրվել է ՈւՀ 1, 365-366։

1 Օլգա Թումանյանի այդ նամակը, որ գրված պետք է լինի մոտ սեպտեմբերի 19-20-ին, անհայտ է։

2 Շուշան և Մարուսյա Վարդազարյանների նամակներն անհայտ են։

3 Նկատի ունի Փիլ․ Վարդազարյանի սեպտեմբերի 19-ի նամակը (ԳԱԹ, Թֆ, № 1021)։

4 Նկատի ունի Շվեյցարիայից (Թունից, Ամվուլանտ) Շանթի դրած սեպտեմբերի 11-ի (օգոստ. 29-ի) բացիկը (ԳԱԹ, Թֆ, ց 2 № 96), որը, ինչպես միշտ, ուղարկվել էր Թիֆլիս՝ Վարդազարյանի առևտրական գրասենյակի հասցեով։

5 Հետագայում պարզվել է, որ թյուրիմացություն է. 1902 թ. Փարիզից հետո Շվեյցարիա մեկնելով, Շանթը հանդիպել է Վարվառա և Հեղինե Մելիք–Հայկազյաններին։ Թումանյանին ուղարկված բացիկներից մեկի վրա