Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակ ուշացավ, այնպես որ այժմ ես կարող եմ և ասել-շնորհավոր Ծնունդ և Մկրտություն։ Այսօր նպատակ չունեի նամակ գրելու, սպասում էի «Մուրճի» այս հունվարի №-ին։ Ինձ խմբագիրն ասաց, որ իմ գրքիս մասին հոդված կա1։ Խմբագիրը փոխել է յուր կարծիքը իմ մասին։ Հա՛, ուզում էի մի երկար նամակ գրել և քեզ ծանոթացնել այն քննադատության բովանդակության հետ, նույնպես և մեր հայրենակից երիտասարդների բազմաթիվ և ոգևորված նամակների հետ2, սակայն բանն այնպես եկավ, որ ես ստիպված եմ այս նամակն շտապ քեզ հասցնել։ Ծանր ու բարակ փիլիսոփայություններ չեմ անում։ Ես միանգամայն վճռել էի քեզ այսպիսի բան չասեմ, ի նկատի առնելով քո նոր գործը և սուղ միջոցներդ և, հիրավի, քեզանից ծածուկ շատ «նեղություններ» կրեցի քեզ չնեղացնելու համար չգրելով, բայց այժմ, երբ համարյա նեղություններս վերջանում են, պարտատերերս լիություն են ստանում գրքի վաճառումից և փոքր բան է մնում, չեմ ուզում ուրիշին դիմել, մանավանդ, սպասում եմ մի քանի տեղերից փողերի, ուստի նամակս ստանալուն պես տասնևութն ռուբլի ուղարկիր Բարխուդարյանի տպարանը, նամակով, գրիր, որ իմ կողմից ես ուղարկում, ահա հասցեն. Москва, Мкртичу Бархударянцу. типография Бархударянца. Газетный, пер. д<ом)> Лианозова. Բոլոր մնացածը 30 ռուբլի էր։ 12 ռուբլու գիրք ծախվելով այնտեղ ուսանողները տվել են. մնացած 18 ռուբլու համար երաշխավորել են, բայց նրանց մուննաթից լավը քո ուղարկելն է։ Այս օրերս նամակ կգրեմ։

<Հ. Գ.> Բարխուդարյանին գրած նամակդ պարզ և կարճ կլինի։

Քո Հովհաննես

«Գրքիս Բ հատորը արդեն լույս է տեսել և ահա նամակիս ճակատին կպցրած ուղարկում եմ)3։ Տանըցիք բարևում են (ըհը՛)։