4 Մարիամ Թումանյանի գրած նոյեմբերի 20-ի նամակն է (ԳԱԹ, Թֆ, № 666)։
5 Նկատի ունի Վարյա Խանդամիրյանին։
6 Համլիկ Թումանյանի հիշյալ նամակն անհայտ է։
225. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Աբասթուման-Թիֆլիս
(էջ 375)
Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԲ, ՄԹֆ, № 289, Տարեթիվը որոշվում է Աբասթումանում բանաստեղծի գտնվելու փաստով և բովանդակությամբ:
Տպագրվել է ԵԺ V, 253—255։
1 Սույն նամակը պատասխանն է Մարիամ Թումանյանի՝ նոյեմբերի 20-ի նամակի (ԳԱԹ, Թֆ, № 666)։
2 Տե՛ս № 189 նամակի № 2 ծանոթագրությունը։
3 Նկատի ունի Լեոյի հերթական «Կիրակնօրյա զրույցը» հայոց դրամատիկական ընկերության նոյեմբերի 11-ին ներկայացրած Պոտապենկոյի «Օտարները» կատակերգության վերաբերյալ. Հիացական խոսքեր չխնայելով պիեսի մասին, ուր քննադատվում էր նյութապաշտությունը, հաշիվներով ամուսնությունը և այլ արատներ, Լեոն հարցնում էր, թե ե՞րբ պետք է բեմից լսեն խարազանումը նաև գողերի, հափշտակիչների, «մայրենի լեզվի անողոք թշնամիների». «Եվ ես չգիտեմ,-գրել է Լեոն,-ո՞վ պետք է պատասխանի այս հարցին, արդյո՞ք հայ դերասանները…
Հեղինակներ են պակասում մեզ։ Բայց հայ դերասաններր ցույց են տալիս, որ առանց հայ հեղինակների էլ նրանք կարող են բեմ հանել մեր հասարակական արատները։ Ապացույց՝ «Օտարները» (ՄՇ, 1902, № 255)։
4 Մ. Թումանյանը իր նոյեմբերի 20-ի նամակում հայտնել էր, որ առաջիկա «Չորեքշաբթիին» պետք է կարդան Շանթի պիեսը, որին ամենքը անհամբեր սպասում են. Վերնադիրը չի նշված, այդ միջոցին Շանթն ավարտել էր իր «Ուրիշի համար» և «Եսին մարդը» դրամաները։ նույն տեղում Մարիամ Թումանյանը գրել է նաև. «Մեր «Հինգշաբթիները», համ չունեն առանց Ձեզ. Շանթի հետ շատ եմ դոստացել, շատ ազնիվ տղա է երևում, սիրեցի նրան» (ԳԱԹ, Թֆ, № 666)։