հետգրությունը։ Հիշյալ բացիկը իսկապես ստորագրված է «Քո դուստր Նվարդ», «Քո ուստր Մուշեղ»։
Նամակի թվագրությունը կտելու լրացուցիչ փաստ է բանաստեղծի Հաջորդ՝ հուլիսի 24-ի նամակը, որտեղ նշվում է երեխաներից ամեն մեկից «երկու տող» ստացած լինելու մասին, դա, անշուշտ, վերաբերում է հուլիսի 15-ի բացիկին։ Ճշտված թվագրությունն օգնում է ուղղելու նաև տրտեղից ուր ուղարկված լինելու նախկին հրատարակության սխալը՝ Ուրավել-Դսեղ։
Տպագրվել է ԵԺ VI, 423։
1 Նամակների~ես գիտեմ հետգրությունը առաջին հրատարակության մեջ չկա։
245. ՄՈԻՇԵՂ, ԱՇԽԵՆ, ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆՆԵՐԻՆ
Աբասթուման-Շուլավեր
(էջ 401)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1219։ Անթվակիր է։ Տարեթիվը որոշվում է այս և նախորդ նամակների բովանդակության համեմատությամր։
Տպագրվում է առաջին անգամ։
Ինքնագրում՝ VIII. հեղինակային ակնհայտ վրիպում է. ճշտվում է ըստ սույն նամակի «…մի ամիս է եկել եմ, ձեզանից ստացել եմ ամեն մեկիցդ երկու տող» խոսքերի (եկել է հունիսի 28-ին, հիշատակված «երկու տողը» հուլիսի 15-ի բացիկն է. ԹԹ, ՄՄ, № 1222)։
2 Օլգա Թումանյանի բարեկամներին՝ Մոսոյին (Միրղոյան) և Օսեփին գրած այդ նամակները, նրա հեռավոր ազգական Երվանդին (Մամիկոնյան) հղված հեռագիրը չեն պահպանվել։
3 Բանաստեղծն իր երեխաներից նամակ ստացել է հուլիսի 30-ին։
246. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Աբասթուման-Դսեղ
(էջ 402)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 74։ Տարեթիվը որոշվում է այս, նախորդ և հաջորդ նամակների բովանդակությամբ, նամակն Աբասթումանից ուղարկված լինելու փաստով։
Տպագրվում է առաջին անգամ։