այնպես էլ այդ օրերի այլ նամակներում գրում է օրիորդ, այնինչ, 1910 թ. նա արդեն ամուսնացած էր Տիգրան Բեգզադյանի հետ) անվան հիշատակությամբ։ Մոտավոր օրը որոշվում է «օրիորդին էլ (Հեղինե Մելիք-Հայկազյանին-խմբ.) այս երկու օրս ենք սպասում Լոնդոնից» խոսքերով (վերջինս Աբասթուման հասել է օգոստոսի 3-ին. տե՛ս № 251 նամակը)։
Տպագրվել է ԵԺ V, 329—330։
1 Խոսքը վերաբերում է Լևոն Շանթին։ Պահպանվում է Թումանյանին գրած նրա՝ հուլիսի 27—28-ի նամակը (ՈւՀ4, 376). սա նույնպես մի լրացուցիչ փաստ է, որը ճշտում է սույն նամակի գրության մոտավոր ժամանակը՝ Փիլ. Վարդազարյանին գրելիս նա տակավին ստացած չի եղել Շանթի հիշյալ նամակը (ստացած լինելու մասին տե՛ս № 251 նամակը)։
2 Այստեղ, ինչպես և հաջորդ նամակում հիշատակված պ. Հակոբը Անագչյանն է՝ Վարդազարյան-Զարգարյան ընկերության գրասենյակի հաշվապահը։
250. ԱՐԻՍՏԱԿԵՍ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ
Աբասթուման-Կիսլովոդսկ
(էջ 406)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ԱԶՖ, № 9։ Տարեթիվը որոշվում է բովանդակությամբ (տե՛ս № 2, 3 ծանոթագրությունների փաստերը), ամիսն ու օրն՝ ըստ № 251 նամակի:
Տպագրվել է ԵԺ V, 260-261:
1 Բնագրում անընթեռնելի բառը ջնջված է հասցեատիրոջ՝ Ա. Զարգարյանի ձեռքով. Այս րոպեին~ <1 անընթ.> բառերը առաջին հրատարակությունից դուրս են մնացել, ըստ երևույթին, ջնջված բառի պատճառով։ Զարգարյանից ստացված նամակը չի պահպանվել։
2 Խոսքը վերաբերում է բանաստեղծությունների 1903 թ. ժողովածուի բաժանորդագրության հայտարարությանը, որով հրատարակիչները խոստանում էին գիրքը հրատարակել «մեծ դիրքով, մոտ 350 էջ, շքեղ թղթի վրա, հեղինակի պատկերով…» և բաժանորդագրվելու համար առաջարկում էին Թիֆլիսում դիմել Մ. Թումանյանին և Փ. Վարդազարյանին, Բաքվում՝ Մխիթար Տեր-Անդրեասյանին և Արամ Նազարեթյանին (ՏԶ, 1903, № 18, մայիսի 16)։
3 Բանաստեղծը նկատի ունի այն խռովությունները, որոնք սկսվեցին 1903 թ. հուլիսին՝ «Ռուսաստանի հայ-լուսավորչական եկեղեցու կալվածքների