2 Ըստ երևույթին, խոսքը վերաբերում է զոկերի բարբառով գրած Զարգարյանի վոդևիլներին, որոնք հեղինակն ուղարկել էր բանաստեղծին՝ կարծիքի։ Վերջին տողերում ակնարկվում է ոտանավորներ գրելու Փիլ. Վարդազարյանի ձգտումը։
263. ԱՐԻՍՏԱԿԵՍ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ
Թիֆլիս-Բորժոմ
(էջ 422)
Ինքնագիրը (2 էջ) պահպանվում Է ԳԱԹ, ԱԶֆ, № 17։ Ժամանակը, որոշվում է «Մշակ» և «Новое обозрение» թերթերը 1903 թ. նոյեմբերի 14–ից երկու ամիս փակելու փաստով։
Տպագրվել է ՈւՀ 2, 424,
1 Ակնարկվում են Զարգարյանից ստացած բացիկները (չեն պահպանվել)։
2 «Կառավարչական կարգադրությունը» 1903 թ. նոյեմբերի 14-ից «Մշակ» և «Новое обозрение» թերթերի փակման մասին հրապարակվել է նույն օրը (ՄՇ, 1903, № 251 )։ Պատճառը, ինչպես գրված է այդ կարգադրության մեջ, թերթերի «վնասակար ուղղությունն» էր: Արգելված թերթերը 1904 թ, հունվարի 15-ից վերստին սկսում են հրատարակվել։
3 Խոսքը վերաբերում է 1903 թ. ժողովածուի վաճառքին։
264. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Թիֆլիս
(էջ 423)
Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 21 (7)։ Ժամանակը որոշվում է մոտավորապես՝ ինքնագրով և դրամի խնդրանքով, որ կարող էր կապված լինել 1903 թ. ժողովածուի դրամական գործարքների հետ։
Տպագրվում է առաջին անգամ։