Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/673

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ջնջված է, ուստի և դժվար ընթեռնելի (վերծանումը կատարված է մոտավորապես, ըստ տրամաբանության)։ Անթվակիր է. ժամանակը որոշվում է Վարյա Խանդամիրյանի և Հակոբ Մանանդյանի նշանադրությամբ, օրը՝ մոտավորապես, ըստ «կուզես եկ, բայց վաղը եկ, միասին կգնանք» խոսքերի (որ նշանակում է «Շուլավերից եկ Թիֆլիս, միասին վերադառնանք»)։ Քանի որ հաստատ է հունիսի 24-ին բանաստեղծի Անիում գտնվելը, ուրեմն, երկտողը գրված պետք է լինի Թիֆլիս վերադառնալուց հետո՝ հունիսի 26-27-ին։

Տպագրվում է առաջին անգամ։

ՄԱՐԻԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Շուլավեր-Կոջոր

(էջ 434)

Հուլիսի կեսեր

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՄԹֆ, № 311։ Անթվակիր է. ժամանակը որոշվում է նամակում հիշատակված Լեոյի հոդվածով, որ (տպագրվել է ՄՇ, 1904, № 145, հուլիսի 11։ Նամակի ուր ուղարկված լինելը (առաջին հրատարակության մեջ՝ Թիֆլիս) ճշտվում է ըստ Մ. Թումանյանին Շանթի ուղարկած 1904 թ. հուլիսի 22 նամակի (ԳԱԹ, ՄԹֆ, № 647)։

Տպագրվել է ԵԺ V, 272-273։

1 «Ոստիկը» 1904-ին Ալեքսանդրապոլում հրատարակված մի ժողովածու է, որի մասնակիցները միայն կանայք էին, ինչպես արևելահայ, այնպես էլ արևմտահայ (Եփ. Պալյան, Զ. Մեհրաբյան, Ս. Արղության-Երկայնաբազոլկ, Իմենթո (Մ. Թումանյան), Հ. Մելիք-Հայկազյան, Մ. Պեյլերյան, Սիպիլ, Զ. Ալյանաք)։ Ժողովածուն բովանդակում է բանաստեղծություններ, ճանապարհորդական տպավորություններ, հրապարակախոսություն, հասարակագիտություն և այլն։ Լեոյի հոդվածը «Ոստիկի» և Իմենթոյի (Մ. Թումանյանի) «Բողոք» ակնարկի մասին (որը գրված էր հանուն կանանց ազատության, անհավասար, անսեր ամուսնությունների դեմ) անվերապահորեն բարձր էր գնահատել ժողովածուն, հատկապես այն բանի համար, որ նախաձեռնությունը պատկանում էր միայն կանանց (ՄՇ, 1904, № 145)։

2 Առհասարակ բոլոր քնքույշներդ շատ բախտավոր պրծաք Լեոյի ճանկից խոսքերով բանաստեղծը հավանաբար ակնարկում է վերջինիս գրախոսականն իր 1903 թ. բանաստեղծությունների ժողովածուի մասին դրված խիստ միտումնավոր գրչով, ելնելով Թումանյանի նկատմամբ «Մշակ» թերթի բռնած բացասական դիրքից (ՄՇ, 1904, № 1)։

3 «Ոստիկի» մասին գրած հոդվածում Լեոն, ջերմորեն ողջունելով ժողովածուի հրատարակությունը, միաժամանակ դիմելով հեղինակներին՝