Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկայնափող և երկայնաբազ Պռավանց Սիմոնի9 տունը և նրան կանչում մենամարտության, զոր դուել անվանեն խուժադուժ ազգք եվրոպական։

Ողջունում են։

Քեզ ծառաՈւհանես Թումանյան
29. ԱՆՈԻՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ
Թիֆլիս–Կամենեց-Պոդոլսկ
1891 թ., 16-ն ապրիլի, Թիֆլիս
Սիրելի Անուշավան,

Այսօր Հայոց մայր աթոռից հեռագիրը գուժեց, թե առավոտյան 7½ ժամին ի տեր հանգեավ Ամենայն հայոց կաթողիկոս Մակարը։

Այս ճգնաժամին մեր հովվապետի մահը, ինչ տեսակ անձնավորություն էլ լիներ նա, ծանրանում է սրտիս։ Սակայն արդեն ի տեր հանգուցյալ Դիտապետը[1] ալևոր և զառամ հասակում, որքան հայտնի է մեզ՝ հոգևոր իշխանության մերձավոր ծառայողներիս, եռանդով մաքառում էր1… Այս րոպեիս զարթել են սրտիս մեջ մի քանի ժամանակ առաջ նրա հրատարակած, արձակած շրջաբերական հրամանի (որի վերա ես մի շաբաթ չարչարվում էի) խոսքերը—«…զի ո՛չ ումեք են իրաւունք փոփոխելոյ որպէս զվարդապետութիւնս սրբոյ եկեղեցւոյս Հայաստանեայց նմանապէս եւ զբարբառն…» և ուրիշ շատ գրություններ։

Ինչևիցե, մեզ մնում է բանաստեղծի խոսքերով բացականչել առ Դետն ամենայնի[2] (այդ խոսքերը չգիտեմ ինչքան լավ եմ հիշում).

  1. Հովվապետ, կաթողիկոս։
  2. Ամեն ինչ դիտողին՝ Աստծուն (դետ-այլ դեպքում՝ լրտես։