Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օլա ջան, ես շուտով կգամ, նրա համար շատ չեմ ուզում, որ ձեզ չարչարեմ այստեղ բերելու, որ կքաշի գոնե մինչև օգոստոսի 20-ը, իսկ ես մինչև օգոստոսի 7-ը այդտեղ պետք է լինեմ։ Մայրս նամակ գրել տվեց, որ գաք, եթե դու կամենաս շուտով ինձ գրիր: Շուտով նամակ գրիր: Գաբոյին ցույց կտաս։ Էլիսաբեթի կամ Արամի մոտ գնա, նամակ ունի Օսեփի վրա։

Քո Հովհաննես

<Հ. Գ.> Ղայմաղ չուղարկեցինք, որովհետև սարը հեռու է, այստեղ էլ չկար առայժմ։ Նույն։

Ես այս րոպեիս գնում եմ որս, տղերքն սպասում են դռանը։

32. ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Ջալալօղլի — Թիֆլիս
1891 թ., 29 հոլիսի, Ջալալօղլի
Օլա ջան,

Երեկ Վարդավառի տոնին ես, մայրս, քույրս, տատս և ուրիշ բարեկամներ ուխտ եկանք Սուրբ Սարգիս։ Մենք հույս ունեինք, որ այնտեղ կտեսնենք տերտերին1, բայց բանից դուրս եկավ, որ գալու չէ այս տարի։ Այնտեղ շատ քեփ արինք, անթիվ բարեկամներ և ընկերներ էին հավաքված. քեզ հիշում էինք ամեն րոպե։ Ես հատկապես նպատակ չունեի ուխտ գալու, այլ միայն քո նամակներդ ստանալու։ Երեկոյան, շտապով հասնելով Ջալալօղլի, Վարսենիկից ստացա երեք նամակ, երկուսը քեզանից2, մեկը բաց՝ Անուշավանից3։ Էլ չեմ ուզում գրել, թե ինչ տպավորություն թողեցին նամակներդ, դու արդեն գուշակել էիր քո նամակում։ Նամակս շատ երկար էր լինելու, բայց գրելիքս մոռացել եմ բոլորովին։ Այսօր Ջալալօղլի մի քանի վիզիտներ արինք ես ու Աղասին, բոլորը քեզ բարևում են. մանավանդ հորաքույրս,