Էջ:Իմ խնամատարը.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

108

ԺՈՂՈՎԱԾՈՒ

լուղով, չուխայով եւ Բուխարայի մորթուց կարած գդակով։ Հայրս ատելով ատում էր նորաձեւ հագուստները եւ հագնողներին եւ հագնողներին անուանում էր «հողկաբազ», որ շատ մեծ վիրաւորանք էր։

Յիշում եմ, մի անգամ եկեղեցուց տուն վերադառնալիս, մի խումբ երեխաներ «շիշ փափա՜ղ, շիշ փափա՜ղ» գոչելով, յարձակուեցին ինձ վրայ ձիւնի գնդակներով։ Մի բարձրահասակ պատանի նշան դրեց փափաղս եւ գլորեց գետին։

Այս պատանին այսօրուան իմ բարեկամն է, յայտնի նաւթարդիւնաբեր եւ հասարակական գիրծիչ Համբարձում Մելիքեանը։

Մի օր մօրեղբայրս ինձ հեգնանքով հարցրեց․

— Հըմ, ի՞նչ է ասում Կարկուտը, տեղ գտա՞վ քեզ համար նաւի վրա։

Ես ամաչեցի, որ բանակցութիւնս Գասպարի հետ քեռուցս գաղտնի էի պահել։

— Դո՛ւ գիտես քո գործը,— ասաց բարի քեռիս, գլուխը թեքելով կրծքին, որ եիւր կարը շարունակէ,— բայց Կարկուտը մի քիչ քամի փչող է։

Ես վշտացայ, ես հաւատ ունէի դեպի Կարկուտ Գասպարը։

Մի օր նրա հեղինակութիւնը շատ բարձրացաւ իմ աչքում, երբ տեսայ նրան երկու նաւապետների հետ մտերմաբար զրոյց անելիս։ Բայց, աւա՜ղ, հետեւյալ օրն իսկ այդ հեղինակութիւնը բաւական նսեմացաւ։

Ես անցնում էի ծովափով, միշտ երազելով ինձ նաւի վրա, միշտ երեւակաիւթեամբ սլանալով անծանօթ աշխարհներ։

Կարկուտ Գասպարը, կռնատակին երկու հատ քիւթում, այսինքն՝ ապխտած ձուկ, դրած, գնում էր տուն։ Ես մօտեցայ նրան եւ դարձեալ խօսք բաց արի պաշտօնիս մասին։ Խնամատարս ասաց․

— Մի քիչ էլ համբերիր, մի քիչ էլ․ «Ցեսարեւիչ»-ի վրա տեղ է բացվելու։

Եւ սկսեց նկարագրել իմ մօտակայ վիճակն այնպիսի փայլուն գոյներով, որ ես արդէն երջանիկ համարեցի ինձ։ Ապա ինձնից անմիջապէս իրան անցաւ եւ սկսեց թուել իր կապերը ծովային մեծամեծների հետ։ Նրա ասելով՝ ոչ մի նաւապետ չի կարող համարձակուել նրա խնդիրը մերժելու։ Իսկ եթէ մէկը