Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չկա, մեքենան չի աշխատում, անիվները չեն պտտվում: Վարորդը ստիպված էր լինում իջնել սայլից և հնոցապան դառնալ. վառում էր կրակարանը և եռացնում կաթսայի ջուրը, որպեսզի գոլորշի առաջանար: Զուր չէ, որ վարորդին սկսեցին «շոֆ յոր» անվանել, որ ֆրանսերեն նշանակում է «հնոցապան»: Անգլիացիներն այլ բան հորինեցին. շոգեմեքենան լծեցին ծածկակառքին ու սկսեցին ճանապարհներով դղրդյունով ու զրնգոցով առաջ սողալ ծանրաշարժ հրեշները` շոգեավտոբուսները, գլխին խողովակ, որից քուլա-քուլա ծուխ էր բարձրանում: Դրանցով երթևեկելը ոչ միայն անհարմար էր, այլև վտանգավոր: Մեկ էլ տեսար, կաթսան պայթեց: Բայց ահա շոգեմեքենային փոխարինելու եկավ բենզինային շարժիչը կամ մոտորը: 1866 թ գերմանացի մեխանիկ Կարլ Բենցը շարժիչ հարմարեցրեց կառքին: Այդ կառքն էլ դարձավ բենզինային առաջին ավտոմոբիլը: Տարեցտարի բենզինային ավտոմոբիլները շատանում էին։ Փոխվում էր դրանց արտաքին տեսքը, բարելավվում էր կառուցվածքը, աճում շարժման արագությունը։ Բայց մի բանում ավտոմոբիլը անփոփոխ էր մնում. դա նույն շարժիչով կառքն էր: Սկզբում ավտոմոբիլը նախատեսվում էր միայն ուղևորների համար բայց շուտով