Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


այնպես, ինչպես պատկերված է նկարում: Այժմ վեր ու վար շարժեք ձեռքը Ձեր ձեռքը, նրա հետ և պարանի ծայրը, տատա նումներ են կատարում։ Բայց ինչու Են տատանվում պարանի մնացած մասերը ինչու պարանն ամբողջությամբ սկսում է գալարվել՛ Պարզվում է, որ տատանումնե րը տեղափոխվում Են պարանով մեկ, որով¬ հետև նրա հարևան մասերը միացած են իրար– Տատանումների տեղից տեղ տարա ծումն էլ հենց ալիքն է Ջրի մեջ գցված քարը տատանում է ջրի մասնիկները, որոնցից տատանումները հաղորդվում են հարևան մասնիկներին, դրանցից էլ ավելի հեռու, և այսպես ջրի վրայով շրջանաձև տարածվում են ալիք¬ ները։ Ծովում ալիքներ կարելի է տեսնել նույնիսկ ամենախաղաղ եղանակին Դա նշանակում է, որ բաց ծովում, հեռու մի տեղ քամի է փչում, տարուբերում ջուրը, և քա մուց ծնված ալիքները, հարյուրավոր կիլոմետրեր վազելով, աղմուկով խփվում են ափին Իսկ ինչ Են աղմուկը, ձայնը նույնպես ալիքներ են, միայն թե տարածվում են օդում Երբ որևէ առարկա, օրինակ, կիթառի լարը, մարդու ձայնալարերը կամ ռա- դիոընդւնիչներ բարձրախոսի ձայնափողը արագորեն տատանվում է, ամեն մի տա տանման դեպքում այն հրում է շրջապատող օդի մոլեկուլները Սրանք էլ իրենց հերթին հրում են ուրիշ մոլեկուլների, մինչև վերջապես ալիքը հասնում է մեր ականջներին, ստիպում թմբկաթաղանթներին տատանվել, և մենք ձայն ենք լսում Տիեզերական տարածությունում օդ չկա, չկան մասնիկներ, որ տատանվեն, այդ պատճառով էլ ձայնային ալիքները այստեղ չեն կարող տարածվել Տիեզերանավից տիեզերական բաց տարածություն դուրս Եկած տիեզերագնացները միմյանց հետ կարող են խոսել միայն ռադիոյով Ալիքները կարող են տարածվել նաև պինդ մարմիններում Ականջը երկաթուղային ռելսին հպելու դեպքում դեռ հեռց կարելի է լսել մոտեցող գնացքի աղմուկը Երկրաշարժերն առաջ են բերում գետնի տատանումներ, որոնք տարածվում են Երկրի մակերևույթով, բայց ամենահետաքրքրականն այն է, որ լույսը նույնպես ալիքներ են։ Լույսը ծնվում է ատոմներում էլեկտրոնների տատանումներից. Լույսին նման են նաև ռադիոալիքները, որոնք նույնպես առաջանում են էլեկտրական լիցքերի տատանումներից՝ ռադիոհաղորդչի անտենաներում։ Իսկ ինչով են տարբերվում ալիքներն իրարից։ Ամենից առաջ արագությամբ։ Ծովի ալիքները համեմատաբար դանդաղաշարժ Են, նրանց մասին երբեմն, նույնիսկ, ասում են ծուլորեն դեպի ափ են շարժվում Օդում ձայնային ալիքները մեկ վայրկյանում անցնում Են 330 մ։ Նրանք 30 անգամ ավելի արագ են վազում, քան կարճ տարածության վազքի աշխարհի ռեկորդա կիրը։ Բայց ամենաարագաշարժը լուսային ալիքներն են և ռադիոալիքները նրանց արագությունը վայրկյանում 300 հզ կմ է Ալիքները միմյանցից տարբերվում են նաև իրենց տատանման հաճախությամբ Որքան հաճախ են տատանվում օդի մաս նիկները ձայնային ալիքում, այնքան ավե¬ լի բարակ, բարձր է ձայնը Երբ կովը բառաչում է օդի մասնիկները վայրկյա նում տատանվում են 20– 30 անգամ։ Իսկ մոծակի տզզոցը օդի մասնիկներին ստիպում է վայրկյանում տատանվել 10 հզ անգամ Ալիքները տարբերվում են նաև իրենց երկարությամբ։ Դուք գիտեք, որ ռադիոընդունիչներն ունեն երկար միջին և կարճ ալիքների սանդղակներ։ Բայց լուսային ալիքների և ռադիոալիքների կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ նրանք կարող են տարածվել դատարկու

                  37