Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և այդտեղ սկսում է հալվել: Բայց նորից նրան ճանկում ու վեր են տանում սրընթաց պտուտահողմերը, նորից իրար են բախվում սառցաբյուրեղիկներն ու կաթիլները, ջուրը սառչում է, սառցաբյուրեղիկները խոշորանում են, ծանրանում։

Եվ ահա սառցաբյուրեղիկներն այլևս չեն կարողանում մնալ ամպի մեջ ու այդ տեղից ցած են ընկնում։ Երկրին մոտենալիս նրանք սկսում են հալվել և ստացվում է անձրև։ Երբեմն նրանք չեն հասցնում հալվել և այդպես էլ ցած են թափվում, կարկուտ է գալիս։

Իսկ ամպի ներսում սառցաբյուրեղիկների և կաթիլների շարժումը չի դադարում։ Նրանք հարվածում են իրար, բախվում, շփվում, լիցքավորվում էլեկտրականությամբ: Եվ ահա ամպի վերևի մասն արդեն կրում է դրական էլեկտրական լիցք, իսկ ներքևինը՝ բացասական, դրանց միջև կայծ է անցնում։ Կայծակ․ Կայծակը վայրկյանապես տաքացնում է շրջապատող օդը որն արագ ընդարձակվում է և տեղի է ունենում պայթյուն։ Որոտ․

Կմոլեգնի, կանցնի ամպրոպը, կցրվեն մութ ամպերը օդը, կթարմանա, կհեշտանա շնչելը: Տեղատարափ անձրևը կլվանա և երկիրը և երկինքը: Զուր չէ, որ հին աշարհի ժողովուրդները երկրպագում