Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


անապատում ամռանը ստվերում շոգը հասնում է համարյա 50 աստիճանի։ Ավազն այնպես է շիկանում, որ նրա մեջ կարելի է ձու եփել: Ինչպես են այստեղ ապրում բույսերը։ Անապատի սաքսաուլի անտառնեին ամենևին նման չեն ստվերախիտ լայնա տերև անտառների: Տերևների փոխարեն սաքսաուլն ունի հյութալի, մուգ կանաչ ճյուղիկներ Չէ որ որքան Փոքր են տերևները, այնքան քիչ է գոլորշիանում թանկարժեք խոնավությունը։ Բույսերն այդպես են հարմարվում չորացնող տապին։ Անա պատային շատ բույսեր ապրում են միայն տարվա հով եղանակներին վաղ գարնանը կամ ուշ աշնանը, երբ խոնավությունն ավելի շատ է։ Վաղ գարնանն ավազաթմբերի բարխանների, ստորոտները մի քանի շաբաթ վերածվում են ծաղկուն մարգագետինների. անապատային վառ կարմիր կակաչները կարճլիկ բոշխի կանաչ ֆոնի վրա բազմագույն գորգ են հիշեցնում։ Շուտով արեգակն անգթորեն կայրի այդ կանաչ ծածկույթը, բայց բույսերը կհասցնեն ծաղկել և սերմեր տալ արեգակի կիզիչ ճառագայթներից տարբեր կերպ են փրկվում անապատի բնակիչները: Նրանցից շատերը գիշերային կյանք են վարում: Ցերեկն այդ կենդանիները թաքնվում են խոր, զով բներում։ Ցերեկային կենդանիներն աշխուժանում են միայն վաղ առավոտյան, քանի դեռ ավազը չի շիկացել: Ահա բարխանի կատարին արձանինը ման անշարժ կանգնել է կլորագլխիկ մոդեսը։ Նա համաչափ շարժում է վեր ոլորած պոչը և ուշադիր հետևում որսին մանր բզեզների, թիթեռների Գեղածնկիկի թփի վրա թաքնվել է նրբագեղ մի օձ Նա սպասում է, որ մողեսը մոտենա և կայծակնային արագությամբ բռնում է զոհին Ջուր չէ որ նրան նետ-օձ Են անվանում՛ Բարխանների ստորոտներում ավազի մակերևույթը ակոսված է բներով դա մեծ ավազամկների ստորգետնյա քաղաքն է Այստեղ կարող Ես հանդիպել խոշոր վա¬ րանին՝ անապատի ամենամեծ մողեսին որի Երկարությունը մեկ մետրից ավելի է Այդ «անապատի կոկորդիլոսը» ավազա մկներ է որսում Ահա թեթև, բարակոտն այծքաղ ջեյրան¬ներն արագ քառատրոՓով հատեցին բարխաններն ու թաքնվեցին հորիզոնի ետե վում Նրանք հեռավոր ճանապարհ ենկըտ– րելու ջուր գտնելու համար Սաքսաուլի մացառուտներում թռչունների անդադրում ճռվողյուն է Գարնանը հյուսիս չվելու ճանապարհին անապատում շատ թռչուններ Են կանգ առնում, իսկ դեղձանագույն սերինոսները, անտառային սոխակները, շահրիկ Փնթփնթան¬ ները այստեղ ճտեր Են հանում Կեսօրին մոտ անապատն ասես մեռ¬ նում է։ Բայց իրիկնամուտին կյանքն անա¬ պատում վերակենդանանում է Եթե մայրամուտից հետո լապտերով շրջենք բարխաններով, ապա կտեսնենք գիշերային բնակիչներին հսկայական ցատկերով ստվերների պես սլանում Են թավոտնյա ճագարամկները, ավազի վրա– յով սողում Են սևամարմին բզեզները, այս ու այն կողմ Են վազում գեկոն մողեսները. կավային և քարային անապատներում կյանքն ավելի աղքատ է Պինդ, քարացած մակերևույթին աճում Են օշինդրի և օշանի ցանցառ թՓԵր։ Քիչ կրծողներ Են ընդունակ քարային թնահողում իրենց համար թաքստոց Փորելու Այդպիսի անապատներն իրոք որ անկենդան Են թվում, արդարացնելով իրենց անունը։ Այնտեղ, ուր ջուր կա, անապատը նահանջում է Շռայլ արևի տակ, արհեստական ոռոգման պայմաններում, կանաչին են տալիս բամբակենու դաշտերը, հյութով Են լցվում մրգերը, սեխն ու ձմերուկը, ճողի ծարավը հագեցնելու համար մար¬ դիկ այստեղ վաղուց արհեստական ոռոգում Են կիրառում։ Մեր Երկրում վիթխա¬ րի գրոհ է ձեռնարկվել անապատի վրա Մեքենաներն օգնում Են մարդկանց ջրանցքներ անցկացնելու, ջրամբարներ կառուցելու։ Տարեցտարի ավազներից խըլ– ված ավելի շատ հող է ծառայում մարդ¬ կանց Կարդացեք հետևյալ գիրքը 0.՜ա;ււ<08 հ. Յշոո օօաէ՚տօրօ օր»ո, 3., 1970. մի պատկերում նկարիչը ցույց է տվել տարբեր տեսակի անապատ ներ– Առջևում ավազաթումբ է բար խան և կավապատ հարթություն թաջիր ետևում հողմնահարումից քայքայված ցածր անապատային լեռներ հեռվում ավազահողմ և մրրկասյուներ 75 –֊՝տ,"ք՝

ԹավատառՇեղատառՀղումՆերկառուցված նիշքԾանոթագրություն