Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սահում է ջրի վրայով, և ջուրը նրա տակ փայլկտում է, սադափի երանգ առնում։ Անկրկնելի նրբագեղ է կարապի ամեն մի շարժումը՝ և՜ լողալու ժամանակ կտրուկ շրջվելիս, երբ նրա ետևից ցոլցլացող ալիք է մնում, և՛ լողանալիս, երբ աղմուկով ճղփացնում է ջուրը, և՛ թռիչքի պահին, երբ թևերով սահուն ու թնդալի ճեղքում է օդը։

Կարապները բացառիկ զգայուն ու զգուշավոր թռչուններ են և բնադրում են խուլ, գրեթե անմատչելի լճերի մոտ աճող ամենախիտ եղեգնուտներում։ Փոքրիկ կարապների դաստիարակության հոգսը հայրն ու մայրը կիսում են միմյանց միջև։

Սպիտակ կարապն արագ ընտելանում է նոր պայմաններին, կենդանաբանական այգիներում համերաշխ ապրում սև կարապի` Ավստրալիայից բերված «հյուրի» կողքին։

Կարապը գեղեցիկ և այժմ արդեն բնության հազվագյուտ էակներից է։ ՍՍՀՄ-ում նրա որսն արգելված է։

Կարմիր հրապարակ

Մոսկվան սովետների երկրի սիրտն է, Կարմիր հրապարակը՝ Մոսկվայի սիրտը։ Մեր մեծ երկրի գլխավոր հրապարակն իր անկրկնելի դեմքն ունի, իր պատմությունը:

Հնում Կրեմլի պարսպի մոտ, նրա հյուսիսային կողմում, առաջացավ Մոսկվայի գլխավոր առևտրական հրապարակը, որը երկար ժամանակ կոչվում էր Տորգ (առևտուր, շուկա)։ 1571 թ. տեղի ունեցած ամենակուլ հրդեհից հետո, որի ժամանակ այրվեցին բոլոր կրպակները, հրապարակն սկսեցին անվանել Պոժար (հրդեհ)։ 17-րդ դարի երկրորդ կեսին հրապարակն ստացավ «Կրասնայա» անունը, որ ռուսերենում նշանակում է նաև գեղեցիկ, սքանչելի։ Մեծ Հոկտեմբերից հետո այդ անվանումը նոր իմաստ ստացավ։ Մենք այն կապում ենք մեր դրոշի կարմիր գույնի հետ, դրոշ, որը դարձավ սոցիալիստական հեղափոխության, նոր աշխարհի խորհրդանիշը։

Գեղեցիկ է Կարմիր հրապարակը։ Կրեմլի բարձր, նրբագեղ ատամնաշարով պարիսպը, սլացիկ վրանաձև ծածկերով ու սուտակե