Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայաստանում թատրոնն սկզբնավորվել է մեր թվականությունից առաջ։ Հայոց թագավոր Տիգրան Մեծը, որ թագավորել է մեր թվականությունից առաջ 95-55 թվականներին, Տիգրանակերտում կառուցել էր թատրոն։ Հայոց մեկ այլ թագավոր` Արտավազդ Երկրորդը, որը նաև դրամատուրգ էր, մեր թվականությունից առաջ 53 թ. մայրաքաղաք Արտաշատում բեմադրել է հույն դրամատուրգ Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը։ Հետագա դարերի ընթացքում, հատկապես 19-20-րդ դարերում, հայ թատերական արվեստը վերելք է ապրել՝ տալով բեմի այնպիսի փառաբանված վարպետներ, ինչպես Պ. Ադամյանը, Սիրանույշը, Լ. Աբելյանը, Ա. Հրաչյան, Ա. Ոսկանյանը, Հասմիկը, Վ. Փափազյանը, Լ. Ներսիսյանը և շատ ուրիշներ։ Ռուսաստանի հասարակական կյանքում միշտ կարևոր դեր է խաղացել ռուսական թատրոնը, որը պայքարի է կոչել հանուն ազատության ու արդարության։ Եվ պատահական չէ, որ Ռուսաստանի առաջադեմ երիտասարդությունը ռուս նշանավոր դերասանուհի Մ. Ն. Երմոլովային համարում էր իր հեղափոխական տրիբունը։

Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո սովետական թատրոնը դարձավ նոր մարդու՝ աշխարհի երջանիկ ապագայի համար պայքարող մարտիկի, կոմունիզմ կառուցողի դաստիարակը։ Սովետական, ինչպես նաև սոցիալիստական մյուս երկրների թատերական արվեստն ամենաառաջավորն է, կենսախինդը, լուսավորն ու մարդկայինը։ Մեծ վարպետությամբ են ստեղծագործում բարձրարվեստ թատերական ներկայացումներ ստեղծողներն ու մասնակիցները։ Դրա համար էլ այդպես սիրում են թատրոնը մեր երկրում և երախտագիտությամբ ու հիացմունքով դիտում մեր հիանալի դերասանների ելույթներն ուրիշ երկրներում։ Իսկ ինչպե՞ս է ստեղծվում թատերական ներկայացումը, որն այնքա՜ն հուզում է հանդիսատեսին։ Դրամատուրգը, որևէ նոր ու