Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բացահայտվեցին Ներսիսյանի դերասանական նկարագրի անմիջականությունը, տարերքը, բռնկումները, մարդկային հոգու խորքը թափանցելու զարմանալի կարողությունը Նրա գլուխգործոցներից էր Պաղտասար աղբարի դերը Հ. Պարոնյանի համանուն պիեսում Այդ դերակատարման մեջ կատակերգականն ու ողբերգականն այնպես էին ներդաշնակված, որ դժվար էր նկատել անցումը մեկից մյուսին Լաց ծիծաղի միջից, այսպես է բնութագրվել նրա այդ դերակատարումը

Մեծ արտիստի կարապի երգը եղավ Մեք Գրեգորի դերը Վ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսում Հայրենիքը հեռվում թողած, օտար ափեր նետված դերասանի հոգու տվայտանքներն արտիստը պատկերում էր ողբերգական մեծ շնչով

Հ. Ներսիսյանը նաև հայկական կինոյի առաջին մեծ դերասաններից էր Անմոռանալի են նրա Պեպոն, Դավիթ Բեկը համանուն կինոֆիլմերում, Հակոբյանը «Զանգեզուրում», Ռուստամը «Նամուսում», Անդրեաս Էիզբարովը «Պատվի համար»-ում, Ներսես աղբարը «Տժվժիկում» և էլի շատ ուրիշ դերեր Այդ դերակատարումները նրան լայն ճանաչում բերեցին Սովետական Միությունում և նրա սահմաններից դուրս

1956 թ Հ. Ներսիսյանին շնորհվեց ՍՍՀՄ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում

Հրաչյան, ինչպես անվանում էին նրան բոլորը, ժողովրդական էր այդ բառի բովանդակ իմաստով, ժողովուրդն էր նրա արվեստի թե անսպառ աղբյուրը, թե հասցեատերը Նրա աճյունը հանգչում է Կոմիտասի այգու պանթեոնում, հայ ժողովրդի ուրիշ մեծ զավակների կողքին


Նիգերիա (Նիգերիայի Ֆեդերատիվ Հանրապետություն)

Նիգեր հզոր գետը սկիզբ է առնում Աֆրիկայի խորքերից: Բաժանվելով տասնյակ վտակների հասարակածից 500 կմ հյուսիս գետը թափվում է Գվինեական ծոցը: Այդ գետի անունով էլ երկիրը կոչվում է Նիգերիա: Նիգերիան Աֆրիկայի ամենաշատ բնակչություն ունեցող պետությունն է: Այստեղ ապրում են աֆրիկյան տարբեր ժողովուրդներ, որոնք շատ դարեր առաջ ունեին ինքնատիպ ու հարուստ մշակույթ:

Լագոսի կենտրոնը

Մերձափնյա հարթավայրում կլոր տարին շոգ է ու խոնավ: Մշտադալար ճահճապատ անտառներն ընդհուպ մոտենում են գյուղերին, քաղաքներին և ճանապարհներին:

Դեպի հյուսիս տեղանքը գնալով բարձրանում է: Այստեղ նույնպես կլոր տարին շոգ է, անձրևների շրջանին փոխարինում է չորայինը: Անտառներն աստիճանաբար փոխվում են սավաննաների, որոնք տափակ կամ թեթևակի բլրոտ խոտավետ հարթավայրեր են: Հազվադեպ հանդիպում են ծառուտներ կամ փշոտ թփուտներ: Չոր եղանակին խոտը խանձվում է, իսկ ծառերը' տերևաթափվում: Հյուսիսային Նիգերիան արդեն չորային կլիմայով կիսաանապատ է:

Նիգերիայի կենդանական աշխարհը հարուստ է ու բազմազան: Սավաննաներում և անտառատափերին ապրում են փղեր ու ռնգեղջյուրներ (այս կենդանիները քիչ են և պաշտպանության տակ են առնված), ընձուղտներ, այծքաղներ, առյուծներ ու բորենիներ, գետերում գետաձիեր ու կոկորդիլոսներ, մշտադալար անտառներում շիմպանզեներ և ուրիշ կապիկներ:

Բնակչության մեծամասնությունն զբաղվում է գյուղատնտեսությամբ: Երկրի հարավում գյուղացիները փարթամ բուսականությունից մաքրում են հողը, բրիչներով փխրեցնում այն և մշակում մանիոկա հացաբույսը, յամս (խստորուկ), բատատ (քաղցր կարտոֆիլ): Այս բույսերն աճում են միայն տաք երկրներում: Նրանց մի քանի կիլոգրամ կշռող պալարներն ու արմատներն ուտվում են և գյուղացիների հիմնական սնունդն են: Այստեղ աճեցնում են նաև կակաո և յուղատու արմավենի, որի բարձրությունը հասնում է մինչև 10