Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գալիլեյի առաջին դիտակը մեծացնում էր ընդամենը երեք անգամ: Բայց, ասես քող ընկավ գիտնականի աչքերից։ Նրա հայացքի առջև հառնեցին բազմաթիվ նոր աստղեր այնպես պայծառ ինչպես դեռ չէր տեսել ոչ ոք: Ի վերջո Դալիլեյին հաջողվեց պատրաստել այնպիսի մի աստղադիտակ որը մեծացնում էր արդեն 32 անգամ։ Նրա օգնությամբ գիտնականը շատ հայտնագործություններ կատարեց Լուսնի Արեգակի և մոլորակների վերաբերյալ: Տարբեր երկրների բազմաթիվ հռչակավոր գիտնականներ Կեպլերը, Նյուտոնը, Լոմոնոսովը, Կուլիրինը և նրանցից հետո շատ ուրիշներ, կատարելագործեցին աստղադիտակը։ Շատ շուտով ասպարեզ եկավ ոսպնյակային աստղադիտակի ռեֆրակտորի, մրցակիցն ու զինակիցը աստղադիտակ-ռեֆլեկտորը, որտեղ օբյեկտիվի ոսպնյակը փոխարինված էր գոգավոր հայելիով։ Ռեֆլեկտորն ստեղծեց անգլիացի գիտնական Նյուտոնը: Աստղադիտակի չափերն աճում էին: Մարդու հայացքն ավելի ու ավելի խորն էր թափանցում տիեզերքի անսահման տարածությունները: Բայց պարզվեց, որ օպտիկական աստղադիտակներն այլևս հնարավոր չէ մեծացնել ոսպնյակներն ու հայելիները սեփական ծանրությունից փոխում էին իրենց ձևը չափից դուրս երկար խողովակները ճկվում էին հենարանների միջև չէին կառավարվում: Այսօր աշխարհում ամենամեծ աստղադիտակ ռեֆրակտորը որ ամերիկյան է ունի 21 մ երկարությամբ խողովակ և 102 սմ տրամագծով օբյեկտիվ այն մեծացնում է 330 հզ անգամ՛ Շատ ավելի հզոր և ամենամեծ աստղադիտակ-ռեֆլեկտորի հայելու տրամագիծը 6 մ է: Դա սովետական աստղադիտակ է, որը գտնվում է Կովկասի լեռներում 2100 մ բարձրության վրա: Աշխարհի խոշորագույն աստղադիտակ-ռեֆլեկտորներից մեկը, որի հայելու տրամագիծը 2,6 մ է գտնվում է մեր հանրապետությունում Բյուրականի աստղադիտարանում: Այդտեղ է գտնվում նաև այսպես կոչված Շմիդտի համակարգի աշխարհում ամենամեծ աստղադիտակներից մեկը՛: Անցյալ դարի կեսին սկսեցին աստղադիտակները հանդերձավորել լրացուցիչ զանազան սարքերով աստղերն ու մոլորակները լուսանկարելու, դրանց գույնը, պայծառությունը, շեղումն ու քիմիական բաղադրությունը որոշելու համար: Գիտնականները սովորեցին հաշվարկել հեռավոր աստղերի ջերմաստիճանը, չափերն ու զանգվածը և գտնել նրանց հեռավորությունը Երկրից: Այդ ամբողջ աշխատանքը տարվում է աստղադիտարաններում: Սրանց աշտարակի գմբեթը կարող է պտտվել։ Եթե գմբեթում տեղադրված աստղադիտակը ուղղեք դեպի ձեր ընտրած աստղը, նրան համապատասխան «լարեք» հետևող համակարգի ժամացուցային մեխանիզմը, ապա աստղադիտակը ինքը կսկսի հետևել աստղին նրա օրական շարժման ուղղությամբ։ Իսկ աստղադիտակի սարքերը լուսանկարչական թիթեղի կամ ժապավենի վրա ավտոմատորեն կդրոշմեն այն ամենը, ինչ կատարվում է աստղի հետ: Բայց դա էլ դեռ բոլորը չէ: Ահա արդեն չորս տասնամյակ է, ինչ աստղադիտարանների տարածքում սկսել են կառուցել ցանցավոր, հսկա անտենաներ։ Դրանք ռադիոաստղադիտակներ են: Օր ու գիշեր հետևում են նրանք էլեկտրամագնի սական բազմազան ճառագայթումների որոնք մեզ են հասնում երկնային մարմիններից։ Աստղադիտակների և ռադիո աստղադիտակների օգնությամբ գիտնականներն ուսումնասիրում են ոչ միայն առանձին աստղերի, այլև ամբողջ աստղային աշխարհների կառուցվածքն ու զարգացումը: