Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչ էլ եղած լինի, սերունդների հիշողության մեջ Աբովյանն անմահացած է իբրև մեծ լուսավորիչ իբրև հայ նոր գրականության հիմնադիր և կրակոտ հայրենասեր։ Նրա կյանքը, գործն ու կերպարը դարձել են հատուկ ուսումնասիրությունների և արվեստի ստեղծագործությունների թեմա

Հայ ժողովրդի համար Աբովյանի հիշատակը սուրբ է։ Նրա անունն են կրում Հայաստանի մի շրջան, քաղաք, փողոց և պուրակ Երևանում, միջնակարգ և բարձրագույն կրթական հաստատություններ Նրա ծննդավայր Քանաքեռում, որն այժմ Երևանի հյուսիսային թաղամասն է, կա տուն-թանգարան, նրա հուշարձանները կանգնեցված են հանրապետության շատ բնակավայրերում


Ագռավ և արջնագռավ

Ագռավն ու արջնագռավն իրար հետ չպետք է շփոթել։ Չնայած նրանք ցեղակիցներ են, բայց հեշտությամբ զանազանվում են նույնիսկ արտաքինով։ Արջնագռավը խոշոր թռչուն է` Նրա մարմնի երկարությունը մինչև 66 սմ է փետուրները խիտ են, փայլուն ու սև։ Ագռավն ավելի փոքր է, և, որ գլխավորն է, նրանց մեծամասնությունն էլ սև չէ։ Սև են ագռավների միայն գլուխը, թևերն ու պոչը, իսկ մարմինը ծխամոխրագույն է Նրանց հենց այդպես էլ անվանում են մոխրագույն ագռավներ

Մոխրագույն ագռավներն ապրում են հյուսիսային Եվրոպայում Սկանդինավիայում հյուսիսային Ամերիկայում, մեզ մոտ՝ ՍՍՀՄ- ում, սկսած արևմտյան սահմաններից մինչև Ենիսեյ գետը, այդ թվում նաև մեր հանրապետությունում՝ Սովետական Հայաստանում։ Իսկ Ենիսեյից այն կողմ սև ագռավների «տիրույթներն» են Նրանք ապրում են ամբողջ Ասիայում և Եվրոպայի հարավ արևմուտքում։ Մոխրագույն և սև ագռավների «տիրույթների» սահմաններին միաժամանակ հանդիպում են երկուսն էլ և դեռ խառնածիններ էլ։

Իրենց ավելի խոշոր ազգակցից արջնագռավից, ագռավները վախենում են և նրա վրա հարձակվում են ամբողջ երամով։

Արջնագռավն ամենակեր է, ուտում է մրգեր հացահատիկ, ամեն տեսակ կանաչեղեն ավերում նաև բներ գողանալով նույնիսկ խոշոր որորների ձվերն ու ձագերին։ Ոչնչացնում է փոքրիկ նապաստակներին և որոշ կրծողների, չի խորշում նաև լեշից։ Ունի սուր լսողություն և տեսողություն։ Կարողանում է ապրել թե հյուսիսում ու արևադարձային գոտիներում և թե անապատներում ու ավելի քան 4 հզ մ բարձրությամբ խստաշունչ լեռներում։

Արաբներն այդ թռչնին անմահ էին համարում։ Առհասարակ, հնում կարծում էին թե արջնագռավը երեք հարյուր տարի է ապրում։ Իրականում նրա կյանքը տևում է 70-75 տարի Ողջ կյանքում արջնագռավներն ապրում են համերաշխ զույգերով և միևնույն տեղում։ Միայն թե հաճախակի նոր բույն են հյուսում հնի մոտակայքում։ Այդ կերպ նրանք ազատվում են տարբեր մակաբույծներից, որ բազմանում են նրանց փափուկ ու տաք բներում։

Արջնագռավները շատ զգուշավոր են և հեռու են մնում մարդկանցից։ Մինչդեռ ագռավները մարդուց չեն վախենում։ Ձմռանը նրանք երամ երամ հավաքվում են նույնիսկ մեծ քաղաքների կենտրոններում։ Ամեն առավոտ թռչում են դեպի քաղաքամերձ դաշտերն ու աղբակույտերը, իսկ երեկոյան, միշտ միևնույն ժամին, վերադառնում քաղաք գիշերելու։ Մեծ երամներն իրենց սովորական երթուղով թռչում են բարձր կռնչալով, բայց գետնին նստում են անձայն ու անաղմուկ։ Ագռավները բնադրում են առանձին զույգերով անտառների փեշին և, նույնիսկ, քաղաքներում։

Տարվա բոլոր պահերին մենք ագռավներ ենք տեսնում բայց դրանք միևնույն ագռավները չեն։ Երբ նրանց սկսեցին օղակ հագցնել, պարզվեց, որ լենինգրադյան ագռավները ձմեռում են Փարիզի մոտ, իսկ Լենինգրադի մոտերքում Մուրմանսկի կողմերից չվածները։ Մոսկվայի մոտերքում հյուրընկալվում են Արխանգելսկի կողմերից եկածները, իսկ մոսկովյանները Կիևի և խարկովի մերձակայքում։՜ Գարնանը նրանք վերադառնում են հարազատ վայրերը և նորոգում հին բները։

Այդ բներն այնքան էլ կոկիկ տեսք չունեն պարզապես ճյուղերի և շյուղերի կույտեր են նման մաշված լայնեզր գլխարկների։ Բայց ներսից դրանք պատված են փափուկ աղվամազով, երբեմն էլ լաթի ու պորոլոնի ծվեններով ագռավը վաղուց է հարևանի պես օգտվում «մարդկային» նյութերից։ Սակայն միշտ չէ որ այդ հարևանությունը դուր է գալիս մարդուն։ Օրինակ որսորդական տնտեսություններում ագռավները երբեմն ոչնչացնում են