տրակտորներ հաստոցներ, կառուցվել են նոր էլեկտրակայաններ։ Մայրաքաղաքին հարում է Արգենտինայի գյուղատնտեսական գլխավոր շրջանը՝ պամպասները։ Հարյուրավոր կիլոմետրերով ձգվում են եգիպտացորենի, ցորենի արտերը, ձիթատու բույսերի տնկարկները։ Հորիզոնից շատ հեռու են տարածվում կալվածատեր–անասնապահների փշալարով շրջափակված տնտեսությունները, ուր արածում են ոչխարների, խոզերի այծերի անհաշիվ հոտեր, կովերի նախիրներ ու ձիերի երամակներ։ Այդ տնտեսություններում գլխավոր դեմքը հովիվն է՝ գաուչոն։ Գաուչոները գունագեղ զգեստներ են հագնում և հոյակապ հեծյալներ են։ Նրանց երգերը գիտե ողջ երկիրը։ Այդ երգերը չքնաղ Արգենտինայի, ազատասեր արգենտինացիների մասին են՝ հասարակ անօթևան ու անհող մարդկանց տառապանքների մասին։
Արգենտինայում ապրում են շուրջ 80 հզ հայեր։ Նրանք այստեղ սկսել են գաղթել 19 րդ դարի 80-ական թվականներից։ Այնուհետև առաջին (1914—1918) և հատկապես երկրորդ (1939—1945) համաշխարհային պատերազմներից հետո հայերի թիվն Արգենտինայում ստվարացել է, և ձևավորվել է հայ համայնքը: Հայերը զբաղվում են արհեստներով, առևտրով քիչ չեն նաև արգենտինահայ մտավորականներն ու ուսանողները հայ համայնքն ունի իր եկեղեցիները, դպրոցները, մշակութային միությունները հրատարակում է թերթեր, ամսագրեր։ Հայերը մասնակցում են Արգենտինայի տնտեսական ու մշակութային կյանքին։ Ամեն տարի բազմաթիվ արգենտինահայ զբոսաշրջիկներ են այցելում Սովետական Հայաստան Մայր հայրենիքը մշտապես սատարում է արգենտինահայ համայնքին նրա ազգապահպանության գործում ուղարկում դասագրքեր, կազմակերպում ցուցահանդեսներ