Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արեգակ

Արեգակը մի շիկացած հսկայական գունդ է և կազմված է, հիմնականում, երկու գազերից՝ ջրածնից ու հելիումից։ Երկնքում Արեգակը փոքրիկ շլացուցիչ սկավառակ է թվում միայն այն պատճառով, որ մենք նրանից հեռու ենք շուրջ 150 մլն. կմ։


Արեգակի տրամագիծը 109 անգամ մեծ է երկրի տրամագծից, իսկ Արեգակը կազմող նյութից կարելի է 330 հզ. հատ այնպիսի երկրագունդ պատրաստել, ինչպիսին մերն է։ Արեգակի մակերևույթի ջերմաստիճանը 6000 աստիճան է իսկ նրա ընդերքում՝ կենտրոնին մոտ հասնում է 15 մլն աստիճանի։ Այդպիսի աներևակայելիորեն բարձըր ջերմաստիճանում արեգակնային նյութում տեղի են ունենում փոփոխություններ․ ջրածինը ասես «այրվելով», աստիճանաբար փոխակերպվում է հելիումի։ Ընդ որում արեգակնային նյութը փոխակերպվում է լույսի և ջերմության, որոնց շնորհիվ էլ Երկրի վրա կյանք գոյություն ունի։ Արեգակը լույս է տալիս և կարծես թե «հալվում» է անընդհատ նվազեցնելով իր զանգվածը։ Բայց Արեգակն այնքան վիթխարի է, որ, նույնիսկ, այդքան նյութ և էներգիա ծախսելով էլ դեռ կշարունակի լուսավորել միլիարդավոր տարիներ։ Արեգակի մակերևույթին համարյա միշտ դիտվում են մուգ բծեր։ Այդտեղ արեգակնային գազերը մի քանի հարյուր աստիճանով ավելի սառն են, քան նրանց շրջապատի մակերևույթը, ուստի և բծերը մուգ են թվում։ Արեգակի վրայի բծերի