բադի ձվերը: Սպասում է ագռավն այնքան մինչև բադը հեռանում է բնից, ապա թռցնում է ձուն, մի հարմար տեղ ջարդում ու խմում։ Դրա համար էլ այդ վայրերում ագռավների վրա կրակում սպանում են, սակայն հեշտ գործ չէ ագռավ խփելը, որովհետև նրանք հիանալի զանազանում են հրացանավոր մարդուն և խուսափում նրանից։ Բայց ագռավների խորամանկության դեմ մարդիկ էլ ունեն իրենցը տնտեսության որսորդը բադերի բների մոտ եղեգներից, կախում է արծաթափայլ փայլաթիթեղի կտորտանք և վրան սպիտակ թել փաթաթում։ Զգուշավոր ագռավները երկնչում են այդպիսի անծանոթ խրտվիլակներից:
Ե՛վ արջնագռավներին, և՛ ագռավներին կարելի է խոսել սովորեցնել։ Դա անշուշտ, ոչ թե իմաստավորված խոսք է այլ նմանակում։ Նրանք շատ լավ կարողանում են «օտարներից» զանազանել «իրենց», մարդկանց ու կենդանիներին։ Այս թռչունները շատ են սիրում նաև փայլուն իրեր գողանալ։
Արջնագռավն իսկական սանիտար է, որսում է կրծողների, ոչնչացնում լեշն ու հիվանդ սատկող կենդանիներին։ Ցավոք, նա հազվագյուտ թռչուն է դարձել Եվրոպայի շատ վայրերում արջնագռավը լրիվ ոչնչացվել է։ Այժմ նա պահպանության տակ է առնված։
Ագրոնոմ
Ցորենի ոսկեգույն հատիկներ։ Կաղամբի անբարետես մուգ ուլունքների նմանվող սերմեր։ Սպիտակ, ասես, լաքապատ բրինձ։ Եվ յուրաքանչյուրի մեջ նիրհած կյանք։ Ի՞նչ է պետք, որ այն արթնանա։ Որտե՞ղ, ինչպիսի՞ հողի մեջ պետք է ցանել սերմերը, ինչպե՞ս հետո խնամել դրանք։ Եվ, վերջապես, ի՞նչ է ստացվելու ամեն մի սերմնահատիկից, փարթամ հասկի՞ է վերածվելու արդյոք, ծաղկելու է կապույտ տերեփուկի՞ պես, թե ամենևին չի ծլարձակելու։
Այս բոլոր հարցերին էլ հենց պատաս խանում է ագրոնոմը՝ երկրագործության մասին գիտության ագրոնոմիայի, ներկայացուցիչը։
Ագրոնոմիան շատ ընդարձակ և կարևոր գիտություն է։ Այն ուսումնասիրում է երկրագործության, բույսերի աճեցման հետ կապված տառացիորեն ամեն բան գյուղատնտեսական մեքենաները, հողի հատկությունները, բույսերն ու նրանց առանձնահատկությունները և այն ամենը, ինչ կարող է որևէ կերպ ազդել բույսերի վրա եղանակը վնասատուներն ու հիվանդությունները, պարարտանյութերն ու գյուղատնտեսության մեջ օգտագործվող քիմիական այլ նյութեր։
Ագրոնոմիան մեզ համար կարևոր է որովհետև այսօր արդեն անհնար է գյուղատնտեսական աշխատանքները կատարել առանց հողի և բույսերի մասին գիտության, առանց այն գիտելիքների, որ կուտակել են մարդկանց շատ սերունդներ։ Այդ գիտելիքներին տիրապետում է ագրոնոմը։ Այդ պատճառով էլ ոչ մի կոլտնտեսություն կամ սովետական տնտեսություն առանց նրա դաշտում չի կատարում գյուղատնտեսական որևէ աշխատանք։ Բայց չէ՞ որ դաշտերում ամենից առաջ մարդիկ են աշխատում ուրեմն ագրոնոմը պետք է կարողանա նաև ճիշտ կազմակերպել նըրանց աշխատանքը։ Տեսնո՞ւմ եք, թե որքա՜ն գործ ունի անելու ագրոնոմը Նրա աշխատանքային տեղն էլ շատ ընդարձակ է կոլտնտեսային դաշտերը։ Մեկում այսօր ավարտում են հացահատիկի բերքահավաքը, մյուսում արդեն վարում են, երրորդում ցանում են, չորրորդում… Բոլորն ինչպե՞ս թվարկես։ Եվ ագրոնոմը ամեն տեղ պետք է հասնի հուշելու, ստուգելու, օգնելու, որ ամենուր աշխատանքը «գերազանցի» կատարվի, թե չէ մեկ էլ տեսար այնտեղ ուր հացահատիկ են հավաքում դաշտում մնացին չկալսված հասկեր, կամ ինչպես պետքն է չեն հերկի, և ձմռան քամին դաշտից կքշի կտանի ձյունը մինչև գարուն հողում խոնավություն չի կուտակվի։ Երեսանց կցանեն աշնանացան սերմը, և այն ցրտին չի դիմանա ու կոչնչանա, կարտոֆիլի բուկլիցը լավ չեն անի ժամանակից շուտ կընդհատվի նրա աճը ցածր բերք կտա։
«Ինչպե՞ս» հարցին չէ միայն, որ պատասխանում է ագրոնոմը, նա է որոշում թե ինչպիսի բույս ցանել, որ սորտը և ինչ եղանակով։ Նա լավ գիտե թե որ դաշտին ինչ պարարտանյութ է պետք։ Մի խոսքով, ագրոնոմը շատ ու շատ հոգսեր ունի, մի ամբողջ տարվա։ Բայց, փոխարենը, երբ կոլտնտեսությունից քաղաք են մեկնում հացահատիկով, կարտոֆիլով, կաղամբով բեռնավորված մեքենաները, ագրոնոմը հպարտությամբ է նայում նրանց ետևից։ Նա գիտե, որ նոր հարուստ բերքի մեջ կա նաև իր աշխատանքը։