Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նշխարանոց, նշխարախուց և այլն։ Դրանք եղել են վանքերին կից կամ ունեցել են առանձին շինություն, ինչպես Հաղպատում, Արգինայում եղել են նաև վանքերին մոտակա քարայրային գրապահոցներ։ Միջնադարում իրենց գրադարաններով հռչակված էին Սանահինի, Հաղպատի, Տաթևի, Գետիկի վանքերը։ Հայտնի էին նաև Անիի արքայական գրադարանը, Գլաձորի, Գեղարդի, Երզնկայի, Կիլիկիայում գտնվող Սկևռա քաղաքի ու Դրազարկի վանքի և շատ ու շատ այլ գրադարաններ։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հիմքը կազմում է Էջմիածնի ձեռագրատունը, որը հիմնադրվել էր 5-րդ դարում։

Այժմ ճայկական ՍՍՀ-ում կան երեք հազարից ավելի գրադարաններ Ամենախոշորներն են Ալ Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանը, որ հայ գրքի ամենախոշոր պահոցն է աշխարհում։ Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, Երևանի քաղաքային գրադարանները